ՐԱՖՖՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՐԵՎՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արխիվ 12-16ՐԱՖՖՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՐԵՎՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Երկարատեւ լռությունից հետո կրկին իր մասին կհիշեցնի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այո, վերջինս կրկին ամառային արձակուրդները կանցկացնի Հայաստանում: Թե արդյոք վերադառնալով հայրենիք` նա հստակ դրքորոշմամբ հանդես կգա թե՛ արտաքին, թե՛ ներքին վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, անգամ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չգիտի: Նրանից հաջողվեց պարզել միայն այն, որ Րաֆֆին հաստատ գալու է: Ինչեւէ, պարոն Հովհաննիսյանի համար հայրենիքը դարձել է Դուբայ, որտեղ կարելի է գալ, վայելել արեւը, մարդկանց հույսեր տալ ու կրկին ամիսներով քուն մտնել ամերիկյան ափերում:
Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացմանը, բայց, հավատացած եղեք, ամռան տապին, միգուցե դրսում անվճար պաղպաղակներ չբաժանեն, բայց անվճար բարեւներ Ր. Հովհաննիսյանի կողմից անպայման կլինեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

