ԲՀԿ-Ն ՀՈԳՆԵՑ ՔԱՌՅԱԿԻՑ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՀՈԳՆԵՑ ՔԱՌՅԱԿԻՑ
Օրերս շուրջ 4 ժամ քննարկում իրականացնելուց հետո քառյակը համաձայնության եկավ 12 կետի շուրջ, որը, չգիտես ինչու, խիստ գաղտնի է պահվում հանրությունից, թեպետ քառյակը պնդում է, որ դրանք ոչ թե իրենց շահերն են ներկայացնում, այլ` հանրության: Վերոնշյալ 12 կետը վերջիններս պատրաստվում են ներկայացնել իշխանություններին, ապա աշնանն անել հանրահավաք, այն էլ անկախ նրանիցª իշխանությունները կկատարեն քառյակի 12 դրույթները, թե` ոչ: Թե ինչու է այսօրվա գործը քառյակը թողնում աշնանը եւ անցնում վաղաժամ արձակուրդի, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ, սակայն, պարոն Մարգարյանը կարգադրել էր իր աշխատակիցներին` բոլոր լրագրողներին ճանապարհ դնել ու ասել, որ այսօր հարցազրույցներ չի տալիս:
Չէ, իսկապես, պարոն Մարգարյանն էլ հոգնեց ոչ միայն իր խմբակցության, այլեւ ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի փոխարեն պատասխան տալ, հատկապես որ ԲՀԿ-ն քառյակում, այնուամենայնիվ, շարունակում է մնալ դիրիժորի դերում:

