«ОППОЗИЦИЯ СПИТ-ПОЛИТИКА ИДЁТ

Արխիվ 12-16

«ОППОЗИЦИЯ СПИТ-ПОЛИТИКА ИДЁТ

Խորհրդարանական ընդդիմությունը բավականին յուրահատուկ է իրեն պահում: ՕԵԿ-ը ՙակտիվ քաղաքական խորհրդակցությունների՚ մեջ է, բայց ում հետ եւ ինչ օրակարգով` տակավին հայտնի չէ: Իսկ ՙքառյակը՚ նիստի վրա նիստ է գումարում, եւ ժամերով խորհրդակցելուց հետո հայտնում է, որ ունի 12 կետանոց օրակարգ, որը կհնչեցնի ԱԺ առաջիկա նիստում, եւ որից հանրությանը երջանկացնում է ընդամենը 100 տոկոս համամասնական ընտրակարգի պահանջով:
Մեկ էլ հայտնում է, որ անկախ ամեն ինչից, աշնանը, կամ ինչպես արտահայտվեց գյումրեցի հայտնի գրանտածիծ Լեւոն Բարսեղյանը, ՙնոյեմբերի 32-ին՚ կանցկացնի հանրահավաք: Թե ինչն է այդ խորհրդավորության եւ անորոշության պատճառը` պետք չէ որոնել խորիմաստ եւ խորամանկ քաղաքական ծրագրեր կամ հանճարեղ PR սխեմաներ: Ամեն ինչ նույնքան պարզ է, որքան ամերիկացիների ասած ՙԿոլոմբոսի հավկիթը՚:

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ` ԱԿՆՀԱՅՏ

ԱԺ 5 ոչ իշխանական ուժերի վարքագծի գաղտնիքը պարզից էլ պարզ է: Ակնհայտ դարձավ, որ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն նույնքան անխուսափելի իրողություն է, ինչպես արեւածագն ու մայրամուտը: Հետեւաբար, աշխարհաքաղաքական հողի վրա չի կարող հրաշքով ծլել քաղաքական ներկապնակը կտրուկ փոխելու որեւէ տարբերակ: Սոցիալական հողի վրա ՙամբոխներ խելագարված՚ հրապարակներում հավաքելն էլ զուտ տեսական հարթության մի բան է, քանզի արհեստական օրակարգերով հնարավոր է խորհրդարանական ամբիոնից ճվճվալ, սակայն հնարավոր չէ համոզել հասարակ քաղաքացուն, որ իր ամենօրյա գործն ու հոգսը թողած գա հրապարակ` ճառ ու կոչ լսելու, այն էլ` մոտալուտ շոգերի հեռանկարով:
Դրդապատճառ չկա նաեւ հրապարակում հավաքելու այն հավերժ բողոքավորներին, ովքեր ատելով ատում են ցանկացած իշխանություն` լիազորությունները ստանձնելու հաջորդ իսկ օրվանից սկսած, քանզի աշխարհաքաղաքական իրողություններից բխող իրավիճակը չի ենթադրում դրսից իշխանափոխության որեւէ գործընթացին ռեալ աջակցություն: Այդ պայմաններում հինգ ոչ իշխանական ուժերին այլ բան չի մնում, քան աղմուկ սարքել խորհրդարան մտնող բոլոր հնարավոր հարցերի շուրջ` սկսած կառավարության ծրագրի կատարողականից, վերջացրած ամսվա վերջից փոքր անց Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի համաձայնագրի վավերացումով: Այսինքն` այդ ուժերին այլ բան չի մնում, քան քաղաքականապես ՙքնելու՚ եւ ընթացող քաղաքականությանը հընթացս ձեւով ընդդիմադիր, բովանդակությամբ դատարկ ձեւակերպումներով ու բանաձեւերով պատասխանելու:
Եվ այդ պատասխանները համասեռ չեն լինի: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի հենարան համարվող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործելու եւ արտահայտվելու բավականին սահմանափակ ազատության աստիճան ունեն ու պիտի տեղավորվեն այն տիրույթում, որը չի ենթադրում եվրասիական ինտեգրմանը բացահայտ դեմ լինելը: Մոտավորապես նույն սահմանափակումներն ունի եւ ՕԵԿ-ը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա սույն իրար գզող եւ միասնական կարծիքից զուրկ խմբակցությունը մի կողմից ստիպված  կլինի  կտրուկ չգնալ ԲՀԿ-ի, ավելի ճիշտ` այդ կուսակցության օսկանյանական թեւի կցորդ լինելու իներցիային, մյուս կողմից` առանձնապես չշեղվել ԼՏՊ-ի այն հայտարարության իներցիայից, որ Մաքսային միությունն անշրջելի փաստ է: Սակայն չպետք է իսպառ բացառել եւ նույն ԼՏՊ-ի նախաձեռնությամբ կտրուկ շրջադարձը, եթե հաշվի առնենք սպասվելիք ամառային զարգացումները, այսպես կոչված, մասսոնական դաշտում եւ նույն դաշտից հնարավոր ակնկալվող ֆինանսական հոսքերը:
Կտրուկ հակառուսական եւ արեւմտամետ քաղաքականությունը եւ կարգախոսները ուրվագծվում են միայն ՙԺառանգության՚ մոտ, որը տարածեց հայտարարություն, որով պահանջում է ՙանհապաղ հրաժարվել Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից՚, առաջարկում է քաղաքական ուժերին` դիրքորոշում արտահայտել ՙմայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո՚, վերջում էլ ՙկոչ է անում Հայաստանի առողջ ուժերին` միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությանը եւ անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար՚: Այ այս վերջինը քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից է, ու դրանով ՙԺառանգությունը՚ ձայնակցում է  արտախորհրդարանական ՙնարնջագույն՚ եւ գրանտածիծ կառույցներին, որոնք ամբողջը փորձում են կառուցել նոր քաղաքական միֆի վրա:

ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ


Ե°վ նորմալ քաղաքական գործիչները, ե°ւ քաղաքագետներն ու վերլուծաբանները արդեն հոգնեցին բացատրելով, որ Աստանայում Նազարբաեւի հայտարարությունից, մեղմ ասած, ամենեւին չի բխում, որ Լաչինում հանկարծ կարող է հայտնվել մաքսակետ, առավել եւս, որ այն կարգավիճակով, որով մեր երկիրը մտնում է Եվրասիական միություն, նա մուտք է գործել բազում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կառույցներ: Ավելին, նույնիսկ ռուս պաշտոնատարները պաշտոնական մեկնաբանություններում ասում են, որ Արցախում արտադրված ապրանքները  ՙարտադրված է Հայաստանում՚ մակնշմամբ, ազատորեն վաճառվելու են Եվրասիական միության (այդ թվում եւ ՙքըխ՚ Ղազախստանի) շուկայում, բայց միեւնույն է` ստեղծվել է ամբողջովին կեղծ քաղաքական միֆ, իբր Եվրասիական միություն մտնելիս` նվազագույնը Արցախում դրվելու է մաքսակետ, իսկ առավելագույնը` այն ռուսների կողմից ծախվելու է Ադրբեջանին` մազութային սուլթանատը Եվրասիական միություն ներքաշելու նպատակով: Համացանցը բերնեբերան լիքն է այդ թեմայով հիսթերիկ նյութերով, վճարովի հիմունքներով աշխատող բազում ՙկիբերասկյարները՚ ամենաագրեսիվ ձեւով այդտեղ փակում են հակառակն ասող ցանկացածի բերանը, առաջ են քաշվում ռուսական դավադրության ամենատարբեր խուճուճության աստիճանի տեսություններ... Կարճ ասած, ավելի լավ է այդ ամենը չկարդալ, այլապես ցանկացած նորմալ մարդու ուղեղը կկախվի:
Որպեսզի այդ կեղծիքն ավելի համոզիչ դարձնեն, տարատեսակ դավիթշահնազարյաններն ու սաքունցներն անգամ աղմկալի հրապարակային քննարկումներ կազմակերպեցին: Սակայն այդտեղ ի հայտ եկան շատ հետաքրքիր խոստովանություններ: Այսպես ՙԹրանսփերենսի ինթերնեշնլ՚ (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հայտարարեց, թե Ռուասաստանը ճնշում է Ադրբեջանին` Եվրասիական միություն ներգրավվելու նպատակով. ՙԱդրբեջանցի մեր գործընկերների փոխանցմամբ` Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին, որպեսզի նրանք էլ մտնեն Եվրասիական տնտեսական միության մեջ: Իհարկե, սա նշանակում է, որ վտանգի տակ է դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը՚: Ակամա, բայց արժեքավոր խոստովանություն է ՙադրբեջանցի գործընկերների՚, այն էլ` վստահության հարաբերությունների մեջ գտվող գործընկերների վերաբերյալ: Այսինքն` առնվազն թշնամու հետ համագործակցելու, այսինքն` պետական դավաճանության հանցակազմն առկա է, եւ ցավալի է, որ սույն կերպարանքին անմիջապես չեն տարել հարցաքննելու այն վայրը, որը ժողովուրդը կոչում է ՙԿԳԲ-ի պադվալ՚: Բնականաբար, հարց է ծագում, արդյո±ք միայն գործընկերներն են ադրբեջանական, թե հիմքեր կան մտածելու, որ տեղեկատվական-քարոզչական գրոհի ֆինանսավորումն էլ ունի ադրբեջանաթուրքական ծագում:
Օբյեկտիվորեն Ադրբեջանի եւ վերջինիս ՙավագ եղբայր՚ Թուրքիայի համար պարզապես մուրազ կլիներ, որպեսզի վերջին պահին Հայաստանը հրաժարվի եվրասիական ինտեգրացիայից, մազութային սուլթանատի առաջնորդ Իլհամ Արձանիչն էլ վազի այնտեղ` պայմանով, որ ՙապերախտ՚ Հայաստանից խլեն եւ իրեն հանձնեն Արցախը: Եվ բոլոր նրանք, ովքեր այժմ մասնակցում են մեր գրանտածիծների եւ ՙնարնջագույնների՚ ստեղծած քաղաքական միֆի շուրջ ծավալվող հիսթերիային, կամա թե ակամա իրենց` եվրասիական ինտեգրումից հրաժարվելու պահանջով ջուր են լցնում թուրքերի ջրաղացին: Ոմանք միամտաբար գնում են բարձրագոչ, արտաքնապես հայրենասիրական տեսք ունեցող բառերի հետեւից, իսկ ոմանք էլ շատ լավ գիտեն, որ կեղծիք են մատուցում հանրությանը եւ դրա դիմաց լավ էլ վարձատրվում են:
Բայց մի կարեւոր հանգամանք կա, որը թույլ չի տա ստեղծել ռեալ շարժում այդ քաղաքական միֆի շուրջ: Վիրտուալ հեքիաթներով չապրող ժողովուրդը պարզապես կարող է քացու տակ գցել նրանց, ովքեր կփորձեն հակառուսական ցույցեր կազմակերպել: Ուստի, ագրեսիվ լիբերաստատոլերաստական զանգվածին այլ բան չի մնում, քան հերոսաբար ինքնահաստատվել ՙՖեյսբուքի՚ տարածքում: Ոմանց հուսահատության է հասցնում այն միտքը, որ ՙհերոսական պայքարը՚ վիրտուալ տիրույթից դուրս չի գալիս, ոմանք էլ դրա վրա թքած ունեն ու պարզապես այդ պայքարի վրա փող են աշխատում: Ճիշտ է, առայժմ ցանկացած ոք կարող է համացանց լցնել ամեն բան, ինչը խելքը կփչի, ընդհուպ երկրի ղեկավարներին սպանելու կոչերին, սակայն այդ ՙազատությունն՚ էլ խաբուսիկ է: Ի վերջո, այդ ամենն արձանագրվում է, մոնիթորինգի ենթարկվում, զետեղվում տարբեր շտեմարաններում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում