ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Ես հիմքեր չունեմ ենթադրելու, թե Օբաման չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Սակայն, ի վերջո, դա նրա ընտրությունն է: Ես միշտ պատրաստ եմ երկխոսության»,-Նորմանդիա կատարելիք այցից առաջ ֆրանսիական TF1 հեռւստաընկերությանը և Europe 1 ռադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:
Պուտինի կարծիքով, ԱՄՆ-ը, մյուս գերտերություններ հետ համեմատած, ամենաագրեսիվ և ամենակոշտ քաղաքականությունն է վարում:
«Ընդ որում տարեց տարի այն ավելի է ագրեսիվ դառնում: Մենք գրեթե ռազմական ուժ չունենք Ռուսաստանի սահմաններից դուրս: Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան ռազմաբազաներին, ապա դրանք գրեթե ամենուր են: Ամերիկյան ուժեր կան ԱՄՆ-ի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա»,-հավելել է ՌԴ նախագահը:

