ԴԻԱԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ԴԻԱԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ
ՀՀՈ-ն տեղեկացրել է.
՛՛Հունիսի 3-ին, ժամը 17:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16:50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՛՛:

