ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ նախնական կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ, Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

