ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆԸ, ԲԱՅՑ ԵՐՐՈՐԴ-ՉՈՐՐՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆԸ,
ԲԱՅՑ ԵՐՐՈՐԴ-ՉՈՐՐՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ


Թեհրանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որին մասնակցում էին տասը հավաքականներ, Հայաստանի հավաքականը երկրորդ կազմով գրավեց վերջին տեղը: Հայաստանի ընտրանին Թեհրան էր մեկնել հետեւյալ կազմով. Նարեկ Խաչատրյան (59 կգ), Գեւորգ Սահակյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Ռաֆիկ Մանուկյան (80 կգ), Հրաչյա Հովհաննիսյան (85 կգ), Մովսես Ադամյան (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (130 կգ): 9-րդ տեղի համար պայքարում Հայաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականների մրցակցությունն ավարտվեց 4:4 հաշվով: Անհատական միավորների հաշվարկով ամերիկացիները հաղթեցին 21:15 հաշվով:

Մրցաշարի արդյուքնների մասին ՙԻրավունքը՚ խոսեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ, ով ՄՈՎՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ գլխավորել էր թիմն այս մրցաշարում:
-Հայաստանի հավաքականը մրցաշարում գրավեց վերջին տեղը: Թեկուզեւ թիմը ոչ ուժեղագույն կազմով էր, բայց արդյոք տղաները հանդես եկա՞ն իրենց ողջ հնարավորություններով:
- Մեր թիմը, կարելի է ասել, ոչ թե 2-րդ կազմով էր, այլ՝ 3-4-րդ: Ես թիմը գլխավորել եմ այս մրցաշարում, նրանց այնտեղ դիմավորել եմ, բայց չգիտեմ, թե ինչպես էին նրանք նախապատրաստվել մրցաշարին: Իհարկե, կարող էին եւ ավելի լավ հանդես գալ: Շատ հարցեր կային. մեկի մոտ հոգնածություն, մյուսի մոտª քաշի խնդիր: Չմոռանանք նաեւ, որ գրավել ենք վերջին տեղը, բայց մրցել ենք շատ ուժեղ մրցակիցների հետ: Հաղթեցին Կորեայի հավաքականին, ԱՄՆ-ի ընտրանու հետ պայքարը 4:4 ավարտեցինք: Մինչդեռ այդ մյուս հավաքականները մրցաշարին մասնակցում էին իրենց լավագույն կազմերով:
- Առանձնացող մարզիկներ եղա՞ն: Թիմում էին նաեւ Վաչիկ Եղիազարյանն ու Կարապետ Չալյանը, ինչպե՞ս տղաները դրսեւորեցին իրենց:
- Եթե Կարապետը երիտասարդների մեջ չեմպիոն է դարձել, դա դեռ չի նշանակում, որ այստեղ էլ պիտի դառնար. անցումային տարիքի է` իր բարդություններով: Կարող եմ ասել, որ շատ լավ հանդես եկավ Ռաֆայել Ալեքսանյանը. չորս շատ լավ գոտեմարտ անցկացրեց, մինչդեռ նրա քաշային կարգում գերհզոր չեմպիոն-մարզիկներ էին:
Ավելացնենք, որ  Հայաստանի ըմբշամարտի հավաքականի առաջին համարները Իտալիայի Սասարի քաղաքում նույն ժամանակահատվածում մասնակցեցին հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ՙMilone Trophy՚ 33-րդ մրցաշարին եւ նվաճեցին 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալներ: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում