Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ «ԿՈՆՉԻՏԱՅԱՑՄԱՆ» ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ «ԿՈՆՉԻՏԱՅԱՑՄԱՆ» ՀԱՄԱՐ
Այն, որ մերօրյա արժեհամակարգը օր օրի վերածվում է նողկալի ու անարժեք խզբզանքի, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց այս անգամ ինչպես Եվրոպան, այնպես էլ այդ արժեքներին տուրք տվողները կարծես չափն անցան, այդ թվում` հայերս: «Եվրատեսիլ-2014»-ի խայտառակչի հաղթողի մասին շատ է խոսվել ու ասվել, եւ եւս մեկ անգամ հայհոյելը զուր է: Սակայն այն, որ Կոնչիտա Վյուրստի կերպարը առավել ակտուալ է դառնում, պետք է լուրջ մտահոգության տեղիք տա: Օրերս աշխարհահռչակ «Shangay» ամսագրի սոցցանցային էջում լուսանկար է հրապարակվել, որում պատկերաված է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Բարբին` Կոնչիտա Վյուրստի կերպարով: Ավելին` տիկնիկը նույնիսկ վաճառվում է եւ ոչ թե 18+ sexshop-ում, այլ` մանկական խաղալիքների խանութներում:
Ինչպես ամեն վարակիչ հիվանդություն, կոնչիտայացավն էլ արագորեն տարածվող երեւույթ է դարձել, ինչի արդյունքում Գերմանիայում երշիկ են արտադրում` Konchita Wurst անվամբ, իսկ Մոսկվայում պատրաստվում են մորուքավոր երրորդ սեռի ներկայացուցչի անունով գեղեցկության սրահ բացել: Իհարկե, հիմա շատերն ընթերցում են ու ասում. «Լավ է` մեզ մոտ նման տիկնիկներ ու սրահներ չեն բացվում»: Բայց այստեղ էլ պիտի հիասթափեցնենք ձեզ, որովհետեւ հայ մանուկները եվրատեսիլյան աղմուկից հետո մեծ սիրով ընտանիք ու ծաղիկներ նկարելու փոխարեն, Կոնչիտա են նկարում ու պարծենում դրանով, իսկ տուն-տունիկները վերածվել են կոնչիտայական խաղերի, եւ աղջիկ երեխաները մորուք են խզբզում իրենց երեսներին: Ով է մեղավոր, եւ ով է պատասխան տալու այս ամենի համար, եթե վաղն ունենանք հայաֆիկացված կոնչիտուհիներ եւ կոնչիտներ` ավանդական տղաներ եւ աղջիկներ ունենալու փոխարեն: Այո, բոլորս ենք մեղավոր, անգամ վատն ասելով` գովազդելով վերոնշյալ երեւույթը: Բայց միթե չէր կարելի հայրենի հեռուստատեսությունը գոնե զերծ պահել այս ամենից, չէ որ եվրատեսիլյան շոուներով առաջին հերթին գոնե եթե ոչ երեխաները, ապա պատանիներն են տարված: Եվ եթե այսօր պիտի նպաստենք, որ Վարդանանց տիկնանց կերպարներն ընդօրինակելու փոխարեն` մեր երեխաները կոնչիտաների նմանակեն, ուրեմն` վաղը դատապարտված ենք լինելու ու պատմության մեջ դասվելու ենք Սոդոմ-Գոմորի կողքին: Այնպես որ, այս հարցում, ի զարմանս ձեզ եւ մեզ, հույսներս, ինչպես ասում են` «քյառթուներն են», ովքեր իրենց բազմաբովանդակ հայհոյանքների շարքում հմտորեն կիրառում են «կոնչիտա ըլնես»-ը:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

