ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԴ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՎԵՆ

Արխիվ 12-16

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌԴ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՎԵՆ


Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մայիսի 29-ից գտնվում էր Մոսկվայում` քննարկելու ՀՀ քաղաքացիների Ռուսաստան այցելելու, այնտեղ մնալու եւ գործունեություն ծավալելու հետ կապված հայտնի միջկառավարական համաձայնագրերը: Հիշեցնենք, որ Միգրացիոն հարցերով հայ-ռուսական համատեղ խումբն աշխատանքային մակարդակով համաձայնեցրել է երկու համաձայնագրերի տեքստերը, որով Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան մեկնող քաղաքացիները հաշվառվելու են ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում: Բացի դրանից, հայ միգրանտներն աշխատելու են առանց աշխատանքային թույլտվության:
Թե մասնավորապես ինչ հարցերի շուրջ են ընթացել քննարկումները, եւ երբ այդ համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն, փորձեցինք պարզել Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ.
-Նախ նշեմ, որ ռուսաստանյան եւ մեր ծառայության միջեւ համաձայնագրերի տեքստերը համաձայնեցված են: Բայց որպեսզի այն դառնա գործող համաձայնագիր, անհրաժեշտ է, որպեսզի այն ներպետական գործընթացով անցնի, եւ դրա համար մենք պայմանավորվեցինք, որ արագ կարգով իրենքª ՌԴ-ի, մենքª ՀՀ պատկան մարմինների հետ համաձայնեցնենք, որ արդեն պատրաստ լինի ստորագրության: Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին արդեն համաձայնագրերը կստորագրվեն, եւ ուժի մեջ կմտնեն որոշումները:
- Քննարկումների ընթացքում, մասնավորապես, ո±ր հարցերն են շեշտադրվել:
- Կարեւոր հարցերից է, որ ՌԴ մուտք գործելուց հետո մեր քաղաքացիները կարող են հաշվառվել ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում: Հաջորդը. մեր միգրանտները կկարողանան աշխատանքային գործունեություն ծավալել` առանց աշխատանքային թույլտվության: Նաեւª աշխատանքային պայմանագիր կնքած միգրանտի ու վերջինիս ընտանիքի կեցությունը տվյալ քաղաքում օրինական կհամարվի:
- Վերջին շրջանում ՌԴ արտագնա աշխատանքների մեկնող քաղաքացիները դժգոհում էին, որ կես ճանապարհից նրանց հետ են ուղարկում կամ ընդհանրապես նրանց մուտքն արգելվում է: Այդ խնդիրը կարգավորվե±լ է:
- Այո, ճիշտ եք, տարբեր պատճառներով մեր քաղաքացիներին արգելում են ՌԴ մուտք գործել, դա միայն հայերի դեմ չէ ուղղված, այլ բոլոր այն անձանց, ովքեր ՌԴ-ում գտնված ժամանակ տարբեր վարչական խախտումներ են թույլ տվել: Դա ՌԴ-ի ներքին հարցն է, իրենք իրենց օրենսդրությունը` ներքին պահանջներից ելնելով են մշակել, եւ հիմա, այո, կան բազմաթիվ անձինք, որոնք հայտնվել են անցանկալի ցուցակում, որոնց մուտքն արգելված է որոշակի ժամկետներով: Ամեն դեպքում, այդ մարդկանց պետք է խորհուրդ տրվի, որպեսզի իրենք դիմեն ՌԴ-ի Դաշնային ծառայություն` խնդիրը կարգավորելու համար:
Միգրացիոն ծառայության պետը տեղեկացրեց նաեւ, ըստ ուղեւորահոսքերի վերաբերյալ տվյալների` համեմատած նախորդ տարիներին, այս տարի ՌԴ մեկնող ուղեւորների թիվը նվազել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում