«ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆՔ ՄԻԱՆԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ»

Արխիվ 12-16

«ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆՔ
ՄԻԱՆԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ»


Հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ` ԱԺ հերթական նիստի օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագիծը ընդգրկելու եւ քննարկումները շարունակելու մասին հարցը: Իսկ մինչ այդ, արդեն իսկ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտված «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների, ինչպես նաեւ ՀՀ-ի` ՄՄ անդամակցության եւ քառյակի նախաձեռնած հանրահավաքի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:


«ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՈՒՆԵՆՔ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ
ԳԵՐԱԿԱՏԱՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ»


-Պարոն Մինասյան, ամփոփելով արդեն երկու շաբաթ ընթացող բյուջեի կատարողականի վերաբերյալ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստերը, ի՞նչ կասեք արդյունքների մասին:
- Ընդհանրապես բյուջեի քննարկումները Ազգային ժողովում կարելի է երկու մասի բաժանել: Առաջին մասը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկումն է, որն արդեն ավարտվել է: Եվ կա նաեւ երկրորդ մասը` լիագումար նիստում բյուջեի քննարկումները: Ուղղակի, այս քննարկումները թույլ են տալիս, որ լիագումար նիստի քննարկումներն ավելի փաստարկված լինեն: Արդեն իսկ ավարտված քննարկումների մասին պետք է ասեմ, որ բավականին արդյունավետ էին: Իհարկե, եղան հարցեր եւ պատասխաններ, ու կարծում եմ` սա թույլ տվեց ավելի մանրամասն խորամուխ լինել բյուջեի առանձնահատկությունների մեջ: Որեւէ արտառոց հարց, որը բարդ պատասխան էր ենթադրում, չեղան: Եվ, կարծես թե, ամեն ինչ այնպես էր, ինչպես գործնականում յուրաքանչյուր տարի է եղել: Գտնում եմ, որ այս քննարկումները թույլ կտան, որպեսզի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ դահլիճում շատ ավելի առարկայական, հիմնավոր ու փաստարկված ընթանան: Ինքս քննարկումների այս առաջին փուլից, իսկապես գոհ եմ:
- Հանձնաժողովների նիստերի ժամանակ նկատվեց, որ, կարծես թե, թվերի հետ կապված` քաղաքական ուժերը լուրջ առարկություններ չունեն: Իսկ բողոքներ ու հակասություններ լինում էին նիստի բովանդակության հետ կապ չունեցող հարցերում: Կարո՞ղ ենք համարել, որ, ըստ էության, մյուս քաղաքական ուժերն էլ էին գոհ արդյունքից:
- Գիտեք, կդժվարանամ ասել` արդյունքներից գոհ էին, թե` ոչ, եւ այս ձեւակերպման տակ դուք ինչ եք տեսնում: Մենք ունենք նախորդ տարվա բյուջեի կատարողականի հետ կապված իսկապես չկատարված ցուցանիշներ եւ ունենք ցուցանիշներ, որոնք գերակատարվել են: Այս տեսակետից մեկ գնահատական տալ, կարծում եմ` որեւէ մեկին չի հաջողվի: Բայց, օրինակ, մենք ունենք կարեւորագույն մի ցուցանիշ, որը գերակատարվել է, դա հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը բնութագրում է ստվերի կրճատումը: Այդ առումով մենք աննախադեպ բարձր ցուցանիշի ենք հասել, եւ դա իսկապես շատ կարեւոր է տնտեսության համար, հասարակական հարաբերությունների համար, ստվերի կրճատման համար: Միաժամանակ, մենք ունենք տնտեսական աճի ցուցանիշ, որտեղ զգալի թերակատարում ենք ունեցել: Այս բոլոր ցուցանիշների քննարկումներին, իհարկե, եղել են մեր այս համատեղ նիստերի առանցքային խնդիրները, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրն էլ ունեն իրենց հիմնավորումները, պարզաբանումները:

«ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ԵՎ ՉԶԲԱՂՎԵԼ ՆԱԽՈՐԴԻ
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ»


-Այսօր նոր կառավարությունը նախորդ կառավարության բացթողումնե՞րն է լրացնում...

- Յուրաքանչյուր կառավարություն, իհարկե, հենվելու է նախորդ կառավարության ձեռք բերած արդյունքների վրա եւ փորձելու է խուսափել այն բոլոր խնդիրներից, որոնք ծագել են նախորդ կառավարության ժամանակ: Կարծում եմ, որ պարոն Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը հենց այդ ճանապարհով էլ գնալու է: Հատկապես ուզում եմ շեշտել, որ պարոն Աբրահամյանը մի քանի անգամ ասել է` պետք է առաջ նայել եւ չզբաղվել նախորդի քննադատմամբ` իր թերացումների համար, այլ հենվել նախորդի ձեռքբերումների վրա եւ արդյունքում փորձել ուղղել այն խնդիրները, որը նախորդի մոտ չի ստացվել:
- Բյուջեի կատարողականի քննարկումներից հետո երեկ քառյակը կրկին հայտարարեց, որ պատրաստվում է իշխանություններին պահանջներ ներկայացնել, հանրահավաք անցկացնել...
- Այս բյուջեի կատարողականը, որ մենք քննարկում ենք, կատարել է նախորդ կառավարությունը: Այս բյուջեի քննարկումները այս կառավարության հետ ինչպե՞ս են կապվում: Եթե դուք ուզում եք, որ ես ասեմ` նրանց քայլերը տրամաբանական են, թե` ոչ, ուրեմն` երեւի սխալ հասցեատեր եք ընտրել: Պետք է իրենց հարցնել, թե այդ քայլերն ինչքանով են տրամաբանական:
- Նախորդ շաբաթ Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ քննարկվեց ՀՀ-ի` ՄՄ անդամակցության հարցը: Ըստ Ձեզ, առաջին փուլը` դեպի Մաքսային միություն, հաղթահարեցի՞նք:
- Այո` իհարկե: Առաջին փուլի հաղթահարումը դեռ մենք անցյալ տարի արձանագրեցինք, երբ, ըստ էության, մեզ տվեցին ճանապարհային քարտեզը: Այսօր երկու-երեք տեխնիկական հարց է մնացել, որոնց լուծումից հետո, ինչպես գիտեք, ՀՀ նախագահը հայտարարեց, որ մենք մինչեւ հունիսի կեսը այդ երկու-երեք հարցերը կլուծենք եւ  պատրաստ կլինենք միանալ Եվրասիական տնտեսական տարածքին:
- Սակայն այդ նույն տեխնիկական հարցերն էլ շահարկվեցին, թե միգուցե լուրջ խնդիրներ են ծագել...
- Այսօր հենց դրա մասին կխոսեմ, բայց ասուլիսի ժամանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում