ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Ինչպես եւ սպասվում էրª մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության ¥ԵՏՄ¤ հիմնադրման պայմանագրի ստորագրումը բուռն ռեակցիա է առաջացրել նաեւ Արեւմուտքում: Լավ է, որ գոնե այս անգամ Վաշինգտոնն ու Բրյուսելը գիտակցեցին, որ ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման պատճառով պետք չէ Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ մոգոնել կամ քաղաքական բնույթի մեղադրանքներ հնչեցնել. վերջին հաշվով պայմանագիրն ստորագրվել է երեք միջազգային սուբյեկտների կողմից, որոնք նման քայլի գնալու հարցում ունեին բոլոր իրավունքները: Այսինքնª քաղաքական տեսանկյունից այս հարցում արեւմտյան քննադատությունը նույնիսկ ծիծաղելի կհնչեր, հետեւաբար քննադատության թիրախը փորձել են այլ հունով տանել:ԵՏՄ-Ն ՆՈՐ ՈՒԺԱՅԻՆ ԲԱԼԱՆՍ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Արեւմտյան առանցքային քարոզչամիջոցներն օրինակ մի իսկական լացուկոծ են դրել, թե ԵՏՄ-ի ստեղծումը տնտեսական առումով ձեռնտու չէ նրա անդամներին եւ, հատկապես, Ռուսաստանին: Կամ, թե այդ կառույցում հաստատված են այնպիսի բարձր մաքսատուրքեր, որ անդամ պետությունների համար ավելի ձեռնտու է դառնալու միմյանց ապրանքները գնել: Օրինակª կգնեն ռուսական անորակ ավտոմեքենաները, դե, բնականաբար, զրկվելով արեւմտյան ավտոմեքենաներից: Միգուցե, բայց դրա հետ մեկտեղ արեւմտյան այդ նույն աղբյուրները ավտոմեքենաների օրինակի հետ մեկտեղ գերադասում են ՙմոռանալ՚, որ ԵՏՄ անդամները կգնեն նաեւ միմյանց ասենք` գյուղատնտեսական ապրանքները, որոնք հաստատ որակով եվրոպականին չեն զիջում: Արդյունքում, իհարկե, եթե այս թեման խորանա զուտ տնտեսական ուղղությամբ, ապա հաստատ նույն աղբյուրները հազիվ թե ամենամակերեսային բանավեճին անգամ դիմանան: Բայց, հասկանալի է, որ խնդիրը սա չէ. Արեւմուտքում հաստատ դարդ չեն անում, թե ԵՏՄ անդամ երկրներում մարդիկ ինչ ավտոմեքենաներ են վարում կամ ինչ են ուտում: Նրանց հիմնական դարդն այլ բան է. եթե ԵՏՄ-ում սկսեն սեփական արտադրանքն օգտագործել, ապա դա էականորեն ազդելու է այս տարածաշրջանում վաճառվող արեւմտյան ապրանքի քանակի վրա:
Հաջորդ քարոզչական հնարքը, որ դրել են շրջանառության մեջ, այն միտքն է, թե. ՙԵվրասիական միությունը թույլ է՚, այսինքնª չի կարող աշխարհում քաղաքական, տնտեսական մեծ էֆեկտներ ունենալ եւ շատ արագ կքայքայվի: Միգուցե, բայց այդ դեպքում հարց է, թե ինչու են Արեւմուտքում այդքան անհանգստացել ԵՏՄ-ի ստեղծմամբ. ձեզ համար հանգիստ տեղներդ նստեք, ԵՏՄ-ն էլ թող ինքն իրեն դեռ չստեղծված` սկսի քայքայվել: Իսկ երբ հաշվի են առնում, որ առաջներում այդ նույն քարոզչամեքենան նախ այն մտքին էր, թե Մաքսային միությունը կքայքայվի: Բայց չքայքայվեց, եւ նոր տեսակետ առաջ քաշեցին, թե ԵՏՄ-ն առհասարակ չի ստեղծվի: Դա էլ չեղավ ու ԵՏՄ-ն ստեղծվեց, ու հիմա, հասկանալի է, որ նույն ՙ100 տոկոսանոց՚ երաշխիքն են տալիս, թե դա չի կայանա...
Մի խոսքով, մինչ արեւմտյան քարոզչամեքենան ավելի շուտ ինքն իրեն հուսադրող տարաբնույթ եւ արդեն բավականին տափակ այս բայաթին է զլել, աստիճանաբար սկսում է տեսանելի դառնալ, որ կործանվելու առումով շատ ավելի լուրջ ներքին խնդիրների առաջ է հայտնվել Եվրամիությունը: Համենայնդեպսª վերջերս կայացած համաեվրոպական ընտրությունների արդյունքում արդեն իսկ միանգամից մի քանի առաջատար երկրներում բավականին սրվեցին ԵՄ-ի կազմից դուրս գալու հետ կապված խմորումները: Մի կողմից այս օրերին Մեծ Բրիտանիան է սկսել այդ հարցով սպառնալիքներ հղել Գերմանիային: Մյուս կողմից էլ ֆրանսիական առաջատարիª ՙԱզգային ճակատի՚ լիդեր Մարին Լե Պենն է այս օրերին հայտարարում Ֆրանսիայինª ԵՄ-ից դուրս բերելու իր ծրագրերի մասինª հաղթանակի մեծ շանսեր ունենալով` նախապատրաստվելով գալիք նախագահական ընտրություններին: Գումարած դրանª եվրոպական կառույցներում արդեն լսելի ձայն ձեռք բերած տիկին Լե Պենը աջուձախ խոսում է ռուսների հանդեպ իր համակրանքների եւ ամերիկացիների հանդեպª հակակրանքների մասին, ու դրանով էլ չբավարարվելովª ուկրաինական իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի վրա, հայտարարելով նաեւ, թե. ՙԵս հանդես եմ գալիս հօգուտ Ուկրաինայի դաշնայնացման՚:
Ընդ որում, այս քաղաքական հայացքները եվրոպական քաղաքական աշխարհում գնալով միայն զորեղանում են ու դրանց մուտքը եվրոպական կառույցներ արդեն միանշանակ է, որ բոլորովին նոր ուժային բալանս է ձեւավորում ԵՄ-ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂ
Այսպիսովª այս իրավիճակում մի կողմից Չինաստանի հետ վերջին հայտնի տնտեսական պայմանագրերով, մյուս կողմից էլª Եվրասիական միության ստեղծմամբ Ռուսաստանը, հասկանալի է, որ բոլորովին նոր մակարդակ է տեղափոխում իր արտաքին քաղաքականությունը: Դրա ազդեցությունը նույնիսկ այս մի քանի օրերին հասցրել է զգացվել նաեւ Ուկրաինայում, հաշվի առնելով թեկուզեւ այն փաստը, որ արդեն նաեւ Չինաստանն է զինված ուժերի հրամանատարության մակարդակով Կիեւին կոշտ պահանջ ներկայացնումª Դոնբասում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին: Դրա հետ մեկտեղ ռուսական տարբեր կառույցներ արդեն անթաքույց են հայտարարում Դոնբաս օգնություն, այդ թվումª կամավորական խմբեր ուղարկելու մասին, եւ անգամ Չեչնիայի նախագահ Կադիրովն էր օրերս ակնարկել ավելի քան 70 հազար ուղարկելու պատրաստակամության մասին: Ընդ որում, ակնհայտ է, որ նման խմբեր հատկապես վերջին օրերին Դոնբաս մուտք գործել են, կան խոսակցություններ, որ ինքնապաշտպանության ուժերն արդեն իսկ իրենց տրամադրության տակ ունեն հակաօդային պաշտպանության բավականին լուրջ միջոցներ: Միեւնույն ժամանակ ինքնապաշտպանությունը վերջին օրերին ակտիվորեն իր վերահսկողության տակ է առնում հատկապես Լուգանսկում տեղակայված ուկրաինական զորամասերը, ինչը, հասկանալի է, նաեւ ենթադրում է զենք-զինամթերքի բավականին լուրջ պաշարներ: Մյուս կողմից էլ ուկրաինական բանակն է օր օրի կորցնում իր մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովվածությունը անշեղորեն նվազում է: Այն աստիճան, որ Պաշտպանության նախարարի մակարդակով ստիպված են խոստովանել, որ արդեն տեւական ժամանակ Դոնբասում գտնվող ստորաբաժանումներին չեն փոխարինում, քանի որ ազատ ուժեր պարզապես չունեն: Դրան էլ ավելացնելով ռազմական հսկայական ծախսերը, որը նոր իշխանությունները ստիպված է կատարել ըստ էության չգործող տնտեսության եւ գործնականում ՙպայթած՚ ֆինանսական համակարգի պարագայում, ապա ինչքան էլ որ ուկրաինական բանակն ու ՙԱջ սեկտորը՚ շարունակում են համառ փորձեր ձեռնարկել մինչ նորընտիր օլիգարխ-նախագահ Պորոշենկոյի այս շաբաթ տեղի ունենալիք երդմնակալությունը լուծել Դոնբասի հարցը, սակայն գնալով ակնհայտ է դառնում, որ դա մնալու է միայն որպես պաշտոնական Կիեւի հերթական չիրագործված երազանքը:
Սրա հետ մեկտեղ նաեւ մերª հարավկովկասյան տարածաշրջանում է ԱՄՆ-ի հակառուսական ուղղվածությամբ քաղաքականությունը ակնհայտորեն ձախողվում: Ընդ որում այն, որ այդ քաղաքականությունը նաեւ այս վերջին փուլում էր հիմնված երկու գործոններիª հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան խնդրի շուրջ, արդեն չի թաքցնում նաեւ Հայաստանում ամերիկյան դեսպան Ջոն Հեֆերնը: Համենայնդեպս նա, այն բանից հետո, երբ Աստանայում հաստատվեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մեկամսյա ժամկետը, դեսպան Հեֆերնը նախ ֆիքսեց, որ Հայ-թուրքական արձանագրությունները դեռ հանդիսանում են տարածաշրջանում Պետդեպարտամենտի ամենագլխավոր խնդիրներից: Հաջորդը, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը. ՙՊետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք՚:
Հասկանալի է, որ այս երկու հարցում Վաշինգտոնի շահագրգռվածությունը դեսպանը բացատրում է ԱՄՆ-ի ՙհույժ խաղաղասիրական՚ նկրտումներով, իհարկե ՙմոռանալով՚ նաեւ ասել, թե ինչու է Պետդեպարտամենտի այդ խաղաղասիրությունը ՙբռնել՚ հատկապես այս թեժ օրերին: Բայց այս ՙբացատրությունների՚ տողատակերին դեսպանը նաեւ հազիվ նկատվող մեսիջներ է հղում: Նախ, որ չնայած Պետդեպարտամենտի առաջադրանքին, այնուամենայնիվ Ղարաբաղի հետ կապված. ՙԲանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա...՚: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ինչքան էլ, որ ՙԱՄՆ-ը շարունակ խրախուսում է Թուրքիային` բացել սահմանները եւ հույս ունի, որ Թուրքիան կգտնի ուղի` վավերացնելու համար արձանագրությունները՚, բայց մեկ է, ղարաբաղյան բանակցությունները, ըստ դեսպանի, ՙպատային՚ վիճակում են: Եվ քանի որ Անկարան հայ-թուրքական թեմաները կապել եւ կապում է Ղարաբաղի հետ, ուրեմն նույնքան պատային վիճակում են նաեւ Ցյուրիխյան արձանագրությունները: Դե եթե իրավիճակը պատային է, ապա դա ենթադրում է, որ Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին Ուորլիքի եւ ամերիկյան այլ չինովնիկների` վերջին հայտնի հայտարարությունները, մեղմ ասած, շատ հեռու են կյանքի կոչվելուց: Եթե դրան ավելացնում ենք նաեւ Եվրասիական միության Հայաստանի առաջիկա անդամակցության պատմությունը, ապա մնում է ենթադրել, որ այս կերպ դեսպան Հեֆերնը ստիպված է իր իսկ հարազատ Պետդեպարտամենտին հրապարակային խողովակներով մեսիջներ փոխանցել, որ հարավկովկասյան տարածաշրջանում գոնե ինքը ամերիկյան քաղաքական ՙառաջադրանքները՚ կատարելու ուղղություններ, հնարավորություն պարզապես չի տեսնում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

