Մեր ընդդիմադիրները զարմանալի բնավորություն ունեն`

Արխիվ 12-16

Մեր ընդդիմադիրները զարմանալի բնավորություն ունեն` ամեն ինչում խտացնել գույները: Այսպես, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` Նազարբաեւի քայլը նշանակում էր հետեւյալը. ՙՍկզբանե պարզ էր, որ Ղազախստանն իրականացնում է նրանց լոբբինգը: Որքան խոսվում է Հայաստանի լիիրավ անդամ դառնալու մասին, այնքան այս հարցերը սրվում են, որովհետեւ Ադրբեջանը դուրս է այդ գործընթացից ու ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանն ու չամրապնդի իր դիրքերը: Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի փորձի անդամակցության միջոցով` Ղարաբաղի կարգավորման հետ կապված, իրեն նպաստավոր ձեւակերպումներ ստանալ՚: Հիմա չհասկացանք, մեր թշնամին փորձելու է հասնել նրան, որ չանդամակցենք, թե անդամակցենք, բայց Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Անշուշտ, Ադրբեջանը ցանկություններ կարող է ունենալ, սակայն տվյալ դեպքում դա մոտավորապես նույնն է, որ հարեւաններից մեկը տնեցիներից մեկի հետ թշնամի լինելով, մյուս տնեցու միջոցով փորձի այնպես փոխել տան դրվածքը, որ իր թշնամին վատ զգա տանը: Ծիծաղելի է, չէ±:
Բայց առավել մեզ զարմացրեց մեկ այլ ընդդիմադիր` ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ի տարբերություն այլ արեւմտամետների, չի հավատում, որ Լաչինում մաքսակետ կհայտնվի. ՙԵս չեմ սիրում եթեներով խոսել, մանավանդ որ չեմ կարծում, որ նման զարգացումն իրական է: Աստված չանի, որ նման զարգացում լինի, բայց եթե հանկարծ նման զարգացում լինի, մենք հանդես կգանք համապատասխան գնահատականով՚: Զարմանալի է, ասում է, որ եթեներով չի սիրում խոսել, սակայն սկսում է շարադրել եթե-ների այնպիսի շարան, որ մարդ ընթերցելով արդեն ձանձրանում է: Դե ինչ, իհարկե լավ է, որ Արամ Զավենիչը, օրինակ, ի տարբերություն Դավիթ Շահնազարյանի կամ, առավել եւս, սուտի ՙակտիվիստների՚, ավելի իրատեսորեն է մոտենում հորինովի սպառնալիքին, բայց, այնուամենայնիվ, զարմանալիորեն չի կարողանում դիմանալ գայթակղությանը եւ չնկարագրել, թե ինչ պետք է անել, եթե բայղուշական տարբերակը եղավ:
Մինչ համացանցում եւ լրատվական կայքերում եռում են անառողջ կրքերը, հորինովի վատ բաներ են մոգոնվում եւ առաջարկվում են այդ բաների հաղթահարմանը նույնքան հորինովի բաղադրատոմսեր, պարզվում է, որ ՏՄՊՊ-ն Հայաստանի ԻՆՏԵՐՆԵՏ-ՏԻՐՈՒՅԹ տրամադրող ընկերությանը տուգանում է 10 մլն դրամով` մենաշնորհային դիրք օգտագործելու մեղադրանքով: ՏՄՊՊ-ն իր եզրակացության մեջ նշում է, որ ինտերնետ-տիրույթներն այդ մենաշնորհի պատճառով էականորեն թանկանում են: Բայց զարմանալի է, որն է այդ էական թանկը, եթե ոտուգլխով տիրույթի տարեկան վարձը 13 հազար դրամ է, այսինքն` կայք կարող է բացել գրեթե ցանկացած ոք, ում խելքին փչի: Դե իհարկե, վատ չի լինի, որ, ասենք, ավելի էժան լինի, բայց ինչեւէ:
Եվ վերջապես, զարմանալի էր մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքը, որ ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակների նախարարությունը ստիպված էր առանց հսկողության մնացած արջ բռնել եւ տեղափոխել կենդանաբանական այգի: Ճիշտ է, իրականում դա ոչ թե մեծ արջ էր, այլ ընդամենը 3 ամսական քոթոթ, բայց զարմանալին հետեւյալն է, որ ԱԻՆ-ը այդքան հաճախ է առնչվում կենդանիների հետ: Մեկ կատու են փրկում, մեկ օձ են տեղափոխում, հիմա էլ բանը հասավ արջի քոթոթին: Հուսանք, գոնե դինոզավրի ձագ տեղափոխելուն չի հասնի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում