ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՌԴ-ԻՑ ՊՈԿԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՌԴ-ԻՑ ՊՈԿԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ
ՙԿարծում եմ, որ էթիկայի առումով խնդիրներ կան, բայց ինձ համար նաեւ հասկանալի չէ այն արձագանքը, որը կա Հայաստանում՚: Այս մասին մեզ հետ զրույցում, հարցին` թե արդյոք այն, ինչ արեց Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում, ամենայն պատասխանատվությամբ կարդալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի նամակը, դիվանագիտական խախտում չէր, պատասխանեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Այնուհետ շարունակելով` ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրի նախագահ փորձում է իր երկրի շահերից ելնելով` գնալ այս կամ այլ քայլերի: Հետագայում, եթե նմանատիպ առիթներ կլինեն, համարժեք արձագանք կլինի նաեւ ՀՀ-ի կողմից: Իսկ թե որն է Ղազախստանի շահը տվյալ դեպքում` հարցին քաղաքագետը ներկայացրեց.
-Ադրբեջանը Ղազախստանի հետ ունի սերտ համագործակցություն` էներգետիկ համակարգում, բացի այդ, երկու երկրներն էլ թուրքական երկրներ են: Իսկ ամենագլխավորն այն է, որ ե°ւ Նազարբաեւը, ե°ւ Լուկաշենկոն իրենց հերթին ունեն բազում խնդիրներ` ՌԴ-ի հետ, որը հանդիսանում է ՀՀ-ի` Եվրասիական միության անդամակցման գլխավոր սատարող կողմ: Այս երկու երկրները շատ հարցեր լուծելու համար կօգտագործեն բոլոր լծակները, այդ թվում` նաեւ ՀՀ-ի անդամակցության հարցը, եւ եթե դուք նկատել եք, միայն անցած ամիս Բելառուսը 4-5 միլիարդ դոլարի քվոտաներ ստացավ: Իսկ այդ լծակներից մեկը ՀՀ-ի անդամակցության հարցն է, որը օգտագործում են այդ երկու երկրները` ՌԴ-ից ինչ-որ բան պոկելու համար:
- Հնարավոր համարո±ւմ եք, որ Ղազախստանը Եվրասիական միության ձեւավորման շրջանակներում այնտեղ հանդես գա որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի խոսափող:
- Միգուցեեւ հնարավոր է, բայց այն պահից, երբ ՀՀ-ն անդամակցի, նա կունենա հավասար հնարավորություններ, ինչ` մնացածը: Բացի այդ, ՀՀ-ի անդամակցումը կամ չանդամակցումը այս կամ այն տնտեսական միավորմանը` ղարաբաղյան հարցի լուծման համար ոչ մի նշանակություն չունի: Այդ հարցը նույնիսկ Մինսկի խումբը արդեն երրորդ տասնամյակն է չի կարողանում լուծել: Այլ բան է, որ եթե մենք անդամակցենք այս պահին եւ այս պայմաններով, ավելի բարենպաստ արդյունք կունենանք նախ` սոցիալ-տնտեսական առումով եւ, իհարկե, ՌԴ-ի հետ ռազմավարական առումով, որը կնպաստի ստատուս քվոյի վիճակին:
- Իսկ կասկած կա±, որ ՀՀ-ն կարող է չանդամակցել ՄՄ-ին:
- Ոչ, Հայաստանի անդամակցության գործոնը բավականին բարձր է, այլ բան է, որ ՀՀ-ն փորձում է անդամակցել մի միավորմանը, որը նոր է ստեղծվում, այսինքն` հիմնադիր երկրներ են, որոնք իրար մեջ բավականին լուրջ խնդիրներ ունեն: Մոտակա ամիսներին դա կտեսնենք, ինչպես նաեւ 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական միության ձեւավորումը: Այլ բան է, թե որքանով երկարատեւ ու նպատակահարմար կլինի մեզ համար անդամակցությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

