ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում, ինչը մինչ օրս հանգիստ չի տալիս Լեւոն Զուրաբյանին:
ԶԼՄ-ներով Նիկոլ Փաշինյանի թեկուզ եւ վիճահարույց ելույթի ու հարցադրումների տարածումից, դրանց բուռն քննարկումից հետո Լեւոն Զուրաբյանի մոտ առաջացավ նախանձ` իր ղեկավարած խմբակցության պատգամավորի հանդեպ ցուցաբերված ուշադրության պատճառով: ՙԳործընկերոջից՚ հետ չմնալու մղումով, հաջորդ օրը ԱԺ-ում Լ. Զուրաբյանն իր ելույթով Ն. Փաշինյանին կրկնօրինակելու անհաջող փորձ կատարեց: Անհաջող, որովհետեւ Զուրաբյանը փորձեց կրկնօրինակել ոչ միայն Փաշինյանի ելույթի տեքստի ոճը, այլ նույնիսկ նրա խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները: Հավանաբար, Լ. Զուրաբյանը գտնվել էր ռուսական հայտնի հեռուստաշոուի ազդեցության տակ, սակայն չունենալով համապատասխան դերասանական ձիրք, Զուրաբյանը հայտնվեց ծիծաղելի վիճակում, ինչը հատկապես ընդգծում են ՀԱԿ-ի ՙհրաշալի քառյակի՚ գործընկերները: