ՙԻրավունք՚ թերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ամռանը Երեւանում կրկին տեղի է ունենալու հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն:
Հավաքը, ամենայն հավանականությամբ, կլինի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին, երբ մեր երկրում ավանդաբար ՙքաղաքական արձակուրդ՚ է: Այս հավաքը, սակայն, ըստ շրջանառվող խոսակցությունների` ուշագրավ է լինելու նրանով, որ մասնակցելու են որոշ քաղաքական դեմքեր, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես գրում է ՙՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը՚ ֆեյսբուքյան էջը` ՙԸստ մեր տեղեկությունների` քանի որ հավաքը տեղի է ունենալու ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցում, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի այդ հավաքին` աչքի չընկնելու համար: ԼՏՊ-ն գերադասում է իր ժողովրդից գաղտնի պահել իր մասոն լինելու հանգամանքը: Բացի այդ, լինելով ավելի բարձրաստիճան մասոն` Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն հարիր չի համարում հաճախել նման հավաքների, դրա փոխարեն Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն, ըստ մեր տեղեկությունների` ինքն է այցելելու ԼՏՊ-ին վերջինիս տանը, որտեղ էլ կքնարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը՚: