ԸՍՏ ԲՀԿ-Ի` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԽՆԴԻՐ ՔԱՌՅԱԿՈՒՄ ՉԿԱ
Արխիվ 12-16ԸՍՏ ԲՀԿ-Ի` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԽՆԴԻՐ ՔԱՌՅԱԿՈՒՄ ՉԿԱ
Մինչ երեկ ոչ իշխանական քառյակը ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում երկարատեւ քննարկում էր իրականացնում, «Իրավունքը» փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:
- Պարոն Մելքումյան, քառյակի նախորդ քննարկման ժամանակ միասնական հանրահավաք անելու առաջարկ է հնչել, ԲՀԿ-ն կմիանա՞ դրան:
- Արդյունքների մասին դեռ տեղյակ չեմ, բայց, այո, այդպիսի մտադրություն կա:
- Իսկ որքանով եք արդիական համարում քառյակի կողմից իշխանափոխություն կամ ՀՀ նախագահի հրաժարական պահանջելը:
- Չեմ կարծում, որ այս պահին այդպիսի խնդիր կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

