ԻԼՀԱՄ ԱՐՁԱՆԻՉԻ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՙԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ՚

Արխիվ 12-16

ԻԼՀԱՄ ԱՐՁԱՆԻՉԻ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՙԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ՚


Ամբողջովին քաղաքական լուսանցքում հայտնված մեր արեւմտասերները գործնականում չունեն որեւէ հնարավորություն` մազաչափ իսկ ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականության վրա: Սակայն ունեն շատախոսելու, բայղուշություն անելու, չարախնդալու եւ մթնոլորտը պղտորելու անզուսպ, նույնիսկ հիվանդագին պահանջ:

Եվ ահա ստացան մի անգին նվեր` Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ընթերցված նամակը, որի հեղինակը մազութային սուլթանատի միապետն է, ում վաղուց անվանակոչել էին Իլհամ Արձանիչ, քանզի այդ սուլթանատը իր նավթադոլարները ցփնում է աջ ու ձախ` աշխարհի ամենատարբեր քաղաքներում Հեյդար Ալիեւի արձանը կանգնեցնելու նպատակով:

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

Անշուշտ, Նազարբաեւի ընթերցածը տհաճ էր, սակայն գործնականում դա ոչ մի հետեւանք ունենալ չի կարող: Ի վերջո, միջազգային հարաբերություններում ՙՄԱԿ-ի ճանաչած սահմանների՚ կատեգորիա գոյություն չունի, յուրաքանչյուր պետություն ինքն է ձեւակերպում, թե ինչ չափանիշներով է ճանաչում մեկ այլ պետության: Զորօրինակ, երբ 1991-ին ՀՀ անկախության ճանաչման շքերթ էր, բոլորը պարզապես ճանաչեցին, եւ միայն Մեծ Բրիտանիան վերապահում արեց, որ Հայաստանի անկախությունը ճանաչում է առանց Ղարաբաղի:
Կա եւս մեկ այլ կարեւոր պահ, որին ուշադրություն են դարձրել ինչպես լուրջ քաղաքական գործիչները, այնպես էլ քաղաքագետները` բազում կառույցների է անդամակցել ՀՀ-ն, սակայն ԼՂՀ-ն այդ կառույցներից որեւէ մեկում չի ընդգրկվել: Ու դրանից աշխարհը փուլ չի եկել մեր գլխին, արցախցիները ամբողջ աշխարհով ճանապարհորդում են ՀՀ քաղաքացու անձնագրով, արցախյան ցանկացած ապրանք, որը վաճառվում է դրսում, վաճառվում է ՙԱրտադրված է Հայաստանում՚ մակագրությամբ, հանգիստ ապրում ենք նույն բանակով, գործնականում նույն օրենսդրական դաշտով, նույն ֆինանսատնտեսական դաշտով, եւ այլն, եւ այլն:
Եվ ինչու հանկարծ ոմանք մոգոնեցին, որ Մաքսային ու Եվրասիական միություն մտնելիս` նույնը չպետք է լինի` պետք է հենց այդ մոգոնողներին հարցնել: Հազար անգամ ասվեց, որ Լաչինում մաքսակետ չի ծլի, Արցախի փաստացի կարգավիճակում ամեն ինչ կմնա նույնը, բայց ասողին լսող է պետք...
Ե°վ լրատվական դաշտը ե°ւ սոցիալական ցանցերը  լցված են ՙվայ Կիկոս ջան, վայ՚ ոճով գրված նյութերով: Մեր արեւմտասերները դեմքին տալով ամենալուրջ արտահայտությունը` պնդում են, որ երկու շաբաթից կամ մինչեւ ամսվա վերջ Արցախը կդառնա Ադրբեջանի բաժին, բնականաբար, այդ ֆանտազիայի շուրջ կրքեր են բորբոքում, ստորաբար խաղում են ազատամարտիկների նուրբ լարերի վրա, փորձում տագնապեցնել ժողովրդին: Ու նաեւ այդ ՙԿիկոսի մահվան՚ սոուսի տակ մեկը մյուսից զգացմունքային առաջարկություններ են հնչում, թե ինչպես ՙհայրենիքը փրկելու համար՚ տապալել ՙատելի եւ դավաճան բռնապետությունը՚: Փորձում են հակասություններ գտնել ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Արտգործնախարարության մեկնաբանությունների միջեւ: Դե, եզի տակ հորթ փնտրողը իր երեւակայությամբ հանգիստ կարող է եւ այդ հորթի տեսիլքը տեսնել:
Մինչդեռ իրականությունը հետեւյալն է: Ղազախստանի ղեկավարը, որը միաժամանակ վախենում է, որ մի գեղեցիկ օր իր երկրի հյուսիսում ապրող ռուսները կինքնորոշվեն, մեկ ուրիշ գեղեցիկ օր էլ, չինացիներն իրենց հում-հում կուտեն, բնականաբար, նաեւ սեփական ապահովությունից ելնելով է Մաքսային միությունում: Բայց միաժամանակ նաեւ հավակնություններ ունի ներսում ներկայացնել ամբողջ թուրքական աշխարհի շահերը, կամ գոնե դրա տպավորությունը ստեղծել, որպեսզի Անկարայում եւ Բաքվում թարս հայացքների չարժանանա: Միաժամանակ կա եւ այլ պահ` Արցախի հարցի շուրջ դատարկախոսությամբ փորձել ինչ-որ բաներ կորզել Մոսկվայից: Դա մեր արեւմտամետ ՙխելոքները՚ չեն հասկանում, կամ չհասկացողի տեղ են իրենց դնում, որ ինչքան մեզ է անհրաժեշտ մտնել Եվրասիական նախագծի մեջ, նույնքան Մոսկվային է պետք, որ մենք այդտեղ լինենք: Իսկ ե°ւ ղազախները, ե°ւ բելառուսները դա շատ լավ են հասկանում, ուստի այդ հարցի շահարկումը Մոսկվայից զիջումներ կորզելու փորձերին են ծառայեցվում: Բնականաբար, չեն համարձակվում Ղրիմի անունը տալ, բայց ինչ-որ ձեւով պետք է սակարկեն, թե` ոչ: Համ էլ, ո±վ է ասել, որ արդեն Եվրասիական աշխարհաքաղաքական-քաղաքակրթական տարածքում պաշտոնապես ամրագրվելուց հետո մի գեղեցիկ օր չեն հասունանա նույն Ղրիմի նախադեպը Արցախի հարցում կիրառելու:
Պարզապես այսօր ով-ով, բայց Մաքսային միության եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պատճառ չունեն որեւէ կերպ խախտել Արցախի ստատուս քվոն, քանզի ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ինչ կստացվի պատերազմի վերսկսման դեպքում: Իսկ, այ, ամերիկացիները տարբեր ուորլիքների շուրթերով պատճառներ ունեն բզբզելու այդ հարցը, քանզի այլապես ընդմիշտ պետք է հրաժեշտ տան Հարավային Կովկասում գերիշխող դիրք ձեռք բերելու իրենց երազանքին: Դե պարզ է, որ ադրբեջանական դիվերսիաների առավել հաճախակի դառնալը` հենց ամերիկյան խրախուսմամբ, երբեմն էլ, միգուցե, ամերիկյան ստվերային արդյունք է: Որովհետեւ Իլհամ Արձանիչն էլ ստույգ չի կարող իմանալ, թե պատերազմի դեպքում ինչ ավարտ կլինի, ինչ կլինի իր սուլթանատի, իր հարստությունների եւ իր թանկագին անձի հետ: Այլ հարց է, որ սեփական նախրին անընդհատ սնում է հայատյացությամբ եւ հազարավոր ռազմաշունչ հայտարարություններով:

ԻՆՉՊԵՍ ՊՂՏՈՐԵԼ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Պարզ է, որ ներկայիս պայմաններում մեր երկրին մնում է երկու հիմնական անելիք: Մեկը` մշտապես բարձր պահել մեր բանակի մարտունակությունը, որպեսզի սահմաններում ամեն ինչ տեղը տեղին լինի, եւ երկրորդը` հանգիստ, աշխատանքային կարգով իրականացնել մեր քայլերը` Մաքսային եւ Եվրասիական միություն ինտեգրվելու ուղղությամբ: Ու նաեւ իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները:
Բայց իզուր չէ, որ մեր ժողովրդի հիմնական հոգեբանական թշնամին հենց ՙԿիկոսի մահը՚ հեքիաթն է, որը բառիս բուն իմաստով, մենթալ պարազիտ է: Եվ հիմա միայն կեղտոտելու ունակ եւ ռեալ ազդեցությանը ոչ պիտանի արեւմտասերները զբաղված են նրանով, որպեսզի այդ մենթալ, տեղեկատվական պարազիտին կերակրեն հնարավորինս ավելի սարսափազդու հորինվածքներով: Մեկը հենց այդ փորձն էր` ներկայացնելու Նազարբաեւի բլթոցը` որպես Արցախը ստույգ մոտ ժամանակներս կորցնելու նախադրյալ: Բնականաբար, այդ փուչիկը հիմնականում փչում են հենց արեւմտասերները: Բայց կողքից բզբզում է նաեւ ՙքառյակը՚, որը 12 օրակարգային հարց է ՙառանձնացրել՚, որոնք, սակայն, դեռեւս մտադիր չէ հանրությանը ներկայացնել, մեկ էլ ՙէշի զատկին՚` աշնանը, հանրահավաքներ անել: ՙՔառյակի՚ ներկայացուցիչները այս կամ այն չափով ձգտում են Աստանայի նազարբաեւական բլթոցի առնչությամբ քննադատել ՀՀ նախագահին կամ ԱԳՆ-ին: Դե, մեկ էլ ավելանում է վիրտուալ եւս մեկ թեմա` իբր Ռոբերտ Քոչարյանի օրոք նման բան բացառված էր: Դե արի ու մի հիշեցրու, որ քիչ էր մնում հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք ՙՄեղրիի տարբերակը՚ իրականություն դառնար...
Բնականաբար, կան եւ ավելի մանր ՙսննդատեսակներ՚` ՙԿիկոսի մահը՚ կերակրելու համար: Եվ մշտական թեմաները` իբր իսպառ բացակայում է ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը, եւ Մաքսային միությունում ՙինքնիշխանությունը կորցնելու՚  առասպելը, եւ կրկին վերաաշխուժացած Միկոյանի արձանի թեման: Ուղղակի ապշել կարելի է, թե անկախ պետականության 23 տարիներն անցնելուց հետո էլ, ոմանք որքան են բարդույթավորված ՙՍովետի՚ թեմայով, որ նույն պաթոսով դատափետում են ԽՍՀՄ-ի գործիչներին, ոմանք էլ` ոչ պակաս պաթոսով նրանց իդեալականացնում: Ու այնքան են այդ թեման չարչրկում, որ մարդ արդեն պարզապես զզվում է մտնել համացանց:
Բայց ՙմեծ Կիկոսը՚ դեռ առջեւում է` երբ ՀՀ նախագահը ԱԺ վավերացմանը կներկայացնի Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: Ճիշտ է, ամռան շոգի պատճառով ՙհավատավոր ժողովրդավարներից՚ շատերը կգտնվեն տարբեր զով վայրերում` ամեն մեկն իր կերած գրանտին ՙգյորա՚, սակայն մեծ աղմուկ, վայնասուն, գարշահոտություն գցելու համար անմիջական ներկայություն էլ պետք չէ ո°չ հրապարակներում, ո°չ էլ բակերի զրուցարաններում: Կա ինտերնետ, կա ՙՖեյսբուք՚, որը թույլ է տալիս 10 հոգով 10 հազարանոց ամբոխի չափ աղմուկ հանել: Դե, ինչպես ասում են չինացիները` դա էլ կանցնի...
Իսկ թե ինչ ՙԿիկոսի մահ՚ է սպասում գրանտածիծներին ու այլ տեսակի 5-րդ շարասյուներին` դա պարզ կլինի արդեն աշնան սկզբից: Մի կողմից` հաստատ գրանտային հոսքերը դառնալու են ավելի առատ, քանզի ՙՔեռի Սեմը՚ 30 մլրդ դոլար է հատկացրել Եվրասիական նախագիծը տապալելու համար, մյուս կողմից էլ` արդեն Միության կազմում ՀՀ իշխանությունները կարիք չեն ունենա շատ ուշադրություն դարձնել ՙքաղաքակիրթ՚ Եվրոպայի եւ Ամերիկայի բարձրացրած աղմուկի վրա` ի պաշտպանություն ճնշվող ագենտուրայի: Այ, հենց դրա վերաբերյալ թող հիմիկվանից բացականչեն` ՙՎա¯յ Կիկոս ջան, վա¯յ՚:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում