ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ԴԱՍԱԽՈՍԱՊՐՈՖԵՍՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ԴԱՍԱԽՈՍԱՊՐՈՖԵՍՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Թվում էր, թե Գորիսում նախընտրական կրքերը պետք է, որ հանդարտված լինեին, քանի որ մինչեւ վերջին շունչը կռվել-պայքարելու ելած թեկնածուները մի ակնթարթում հետ կանգնեցին ընտրապայքարից: Պատճառաբանելով, որ այդպես էր պետք, սակայն, ինչպես գորիսեցիներն են ասում."Եթե գիտեիք, որ Ձեր վազելը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. միչնչեւ մարագն է, ինչո՞ւ էիք առաջադրում Ձեր թեկնածությունը": Նշենք, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկին, սատարում էր մարզպետ Վահե Հակոբյանը, հայտարարելով, որ իրթեկնածուն այսինչն է, քանի որ նա իր ընկերն է: Հաշվի չառնելով, որ ՀՀԿ շրջանային ու մարզային խորհուրդներն արդեն իսկ որոշում էին ընդունել ոչ իր թեկնածուի օգտին: Ինչեւէ, մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե վերոնշյալ իրադարձությունների կենտրոնում չհայտնվեին Գորիսի պետական համալսարանի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը եւ ինչպես տեղացիներն են նշում` իր դասախոս-կամակատար ՄհերՔումունցը, իրենց անհեթեթ հայտարարություններով եւ մարդկանց պիտակավորելու մոլեռանդությամբ: Բանն այն է, որ երեկ Ֆեյսբուքյան էջում Քումունցը իրեն իրավունք է վերապահել քննադատել եւ պիտակավորել գորիսեցիների մի մասին: Բայց դրանով կիսագրագետ դասախոսը (-դա փաստում են իր գրառումները.-Ի. Ա.), չի բավարվել, եւ ինչպես ժողովուրդն է ասում, որոշել է թույն մինչեւ վերջ թափել` անտեղի վիրավորելով"Սյունաց երկիր" թերթին եւ նրա խմբագրին: Թե, ինչն է Բանասիրական գիտությունների թեկնածու Մհր Քումունցին այդչափ հունից հանել, պարզեցինք "Սյունաց երկիր" թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանից, ում հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք հետաքննություն» թերթի վաղվա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

