ՈՒԿՐԱԻՆԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԳՐԻՎՆԱ ԿՊԱՀԱՆՋԻ ՌԴ-ԻՑ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԳՐԻՎՆԱ ԿՊԱՀԱՆՋԻ ՌԴ-ԻՑ
Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է դատարանով շուրջ 1 տրիլիոն գրիվնա պահանջել Ռուսաստանից՝ որպես փոխհատուցում Ղրիմի անջատման դիմաց։ Այս մասին հայտարարաել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է Gazeta.Ru-ն։ «Կցանկանայի ձեզ իրազեկել, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, որի շրջանակներում Ուկրաինայի կառավարությունը շուրջ 1 տրիլիոն գրիվնայի հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ»,- նշել է վարչապետը։ Բացի այդ Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայից հափշտկել է Ղրիմի պահոցներում գտնվող 2,2 միլիարդ խորանարդ մետր գազը։

