2014 Թ.-Ի ԱՊՐԻԼԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,8 ՏՈԿՈՍ ԳՆԱՆԿՈՒՄ
Արխիվ 12-162014 Թ.-Ի ԱՊՐԻԼԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,8 ՏՈԿՈՍ
ԳՆԱՆԿՈՒՄ
ՀՀ սպառողական շուկայում 2014 թվականի մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0,8 տոկոս գնանկում, իսկ ընդհանուր վերջին 5 ամիսների առումով գրանցվել է գնաճ` 0,8 տոկոսով: Մայիսին ապրիլի համեմատ ընդհանուր գնանկման պարագայում ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի պարենային ապրանքների գները նվազել են 1, 5 տոկոսով , ոչ պարենային ապրանքերի գները աճել են 0, 3 տոկոսով, իսկ ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով: Պարենային 13 ապրանքախմբերից 6-ում գրանցվել է գնաճ`0,1- 3,4 տոկոս, իսկ 7 ապրանքախմբերում գնանկում`0-1- 0-5 տոկոսով: «Ամանաբարձր գնաճը գրանցվել է միրգ `3,4 տոկո, հացամթերք` 0,6 տոկոս , մսամթերք 0,7 տոկոս եւ կաթնամթերք ապրանքխմբերում 0,6 տոկոս, իսկ այլ մթերքների գները աճել են 0,4 տոկոսով: Ամենաբարձր գնանակումը գրանցվել է բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում` 12, 5 տոկոս, ձկնամթրք ` 0,2 տոկոս, ձվի գները նվազել են 4, 8 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղ` 0,2 ոկոս , շաքարավազ` 0,6, սուճ-կակաո-թեյ ` 0,2 , հրուշակեղեն` 0,1 տոկոս»,- փաստեց ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նրա խոսքով` այս տարվա մայիսը 2013 թվականի մայիսի համեմատ ՀՀ սպառողական ամբողջ շուկայում գրանցվել է 3,6 գնաճ, այդ թվում`պարենային ապրանքերի գները աճել են 1,4 ոչ պարենային` 2 տոկոս, ծառայությունների սակագները աճել են կազմելով 7,8 տոկոս: Հայաստանի 11 քաղաքներից 10-ում նույնպես գրանցվել է գնանակում`0,1-1,2 տոկոսով, ամենաբարձր գնանկումը գրանցվել է Գավառ քաղաքում, միայն Եղեգնաձոր քաղաքում է, որ ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
«Մայիսին ապրիլի համամատ դիտարկված ընդհանուր 470 ապրանք –ծառայություններից 251-ում գրանցվել է գնաճ, 169-ում գնանակում, իսկ 50-ում գները մնացել են անփոփոխ: Եթե առանձին ապրանքատեսակներով կատարենք դիտարկում, ապա ապրիլի համեմատ մայիսին ամենբարձրը խաղողի արժեքն է, որը բարձրացել է 21 տոկոսով, նույնչափ բարձրացել է նաեւ գազարի գինը, իսկ տանձի գինը 21տոկոսով, սխտոր` 14,7 , կարտոֆիլ եւ խնձոր 7,3 տոկոս: Աճել են նաեւ հացի գները`0,3 տոկոս: Ամենցածր գնաճը նկատվում է մակարոնեղենի շուկայում` 3,7 տոկոս: Վերջին 10 տարիների ընթացքում ամենացածր գնաճը գրանցվել է 2012 թվականին, իսկ ամենբարձր ցուցանիշը ` 2008 թվականին»,-շեշետեց Գ.Մարտիրոսյանը: Ծառայությոնների առումով ավելի բարձր նվազում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում` 5,3 եվ օդային փոխադրամիջոցներ`5 տոկոս:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

