ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՌԱՆԳԸ
Արխիվ 12-16ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՌԱՆԳԸ
BBC News-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայում 92 տարեկանում վախճանվել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը` ՄԵՐԻ ՍՈԱՄՍԸ: Նա բրիտանացի հայտնի քաղաքական գործչի հինգ երեխաներից վերջինն էր, ով մահացել է իր տանը` կարճատեւ հիվանդությունից հետո:
«Նա իրոք շատ ուշագրավ եւ հիանալի կին էր, ով ապրեց փառահեղ կյանքով: Սա անհավանական զուգադիպություն էր, երբ Նորմանդիայի անկախության 70-ամակի հետ վախճանվում է նրա դաշնակիցներից մեկի վերջին ժառանգը», -նշել է Մերի Սոամսի որդիներից մեկը` Պահպանողական կուսակցության անդամ Նիկոլաս Սոամսը:
Մինչեւ կյանքի վերջին շրջանը նա սերտորեն համագործակցել է Պահպանողական կուսակցության հետ, որի առաջնորդը ժամանակին եղել է Չերչիլը: Վերջին տարիներին Սոամսը զբաղվում էր բարեգործությամբ եւ գրում կենսագրական գրքեր: Մերի Սոամսը ծնվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, նա շատ է ճանապարհորդել Չերչիլի հետ, ուղեկցել նրան բազմաթիվ կարեւոր կոնֆերանսների:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

