ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՀԱԿԻՆ
Արխիվ 12-16ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՀԱԿԻՆ

Օրերս դաժան ծեծի է ենթարկվել "Վանաձոր" առողջարանի պահակ 58-ամյա Լյովա Բուլղադարյանը: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Թե ինչն է եղել ծեծի պատճառը, փորձեցինք պարզել "Վանաձոր" առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանից, ով մասնավորապես նշեց.
- Վիճաբանությունը եղել է առողջարանի տարածքից դուրս, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեկի հետ: Ինքը ինֆարկտ տարած է, նախկինում մեզ մոտ աշխատել է, սակայն հետո դուրս էր եկել, եւ մեկ ամիս առաջ` սոցիալական վիճակի հետ կապված, նորից ընդունեցինք աշխատանքի: Վիճաբանությունը կապված չէ առողջարանի հետ եւ մեր տարածքից դուրս է եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

