ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԳԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ,Ց ԱՅԼԱՊԵՍ ԿՀԱՅՏՆՎԵՔ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Արխիվ 12-16ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԳԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ, ԱՅԼԱՊԵՍ ԿՀԱՅՏՆՎԵՔ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail գործակալությունը, Ճապոնիայի մի քաղաքացի, Չենի անունով, հայտնվել է տարօրինակ մի իրավիճակում, երբ ցանկաել է ընտանիքով հարավային Կորեայի օդանավակայանից հայենիք վերադառնալ: Վերջինիս թույլ չեն տվել, որպեսզի հատի սահմանը՝ անձնագի պատճառով: Բանը նրանում է, որ անձնագիրը բացելուն պես, սահմանապահները այնտեղ տարօրինակ մի տեսարանի են հանդիպել եւ չեն կարողացել հասկանալ, թե դա ինչ է նշանակում: Պարզվում է, որ ճապոնացու չորս ամյա որդին, ծնողներից գաղտնի վեցրել է հայրիկի անձնագիրը եւ սեւ մատիտով սկսել է

նկարել՝ անձնագրի ամենակարեւոր էջի վրա: Փոքրիկը անձնագրում ծաղիկներ, կենդանիներ, ինչպես նաեւ հայրիկի անմիջական նկարի վրա մազեր եւ բեղեր է նկարել: Այս արտակարգ իրավիճակի մեջ հայտնված ճապոնացին ստիպված է եղել նկարահանելանձնագիրն այդ տեսարանով եւ ներկայացնել իր երկրի՝ խնդրելով օգնություն հայրենիք վերադառնալու համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

