ՔԱՌՅԱԿ «ՄԻ՛ ՍԱՏԿԻ», ԱՇՈՒՆ ԿԳԱ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿ «ՄԻ՛ ՍԱՏԿԻ», ԱՇՈՒՆ ԿԳԱ



ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում երեկ կայացավ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը: Սակայն սա առանձնացավ մյուսներից, քանի որ տեւեց չորս ժամ (այստեղ ճիշտ տեղին է ասել, որ` ո՞ւմ էին լրագրողները մի կտոր հաց տվել, որ քառյակին չմիացավ ՕԵԿ-ը, այլապես հինգ ժամ կտեւեր): Դռնփակ քննարկումը, որքան էլ մասնակիցները փորձում էին թաքցնել, բավական լարված ընթացավ, ինչի ապացույցն էր աղմկոտ քննարկման ձայները` նույնիսկ դռնից այս կողմ: Չգիտես ինչու, նիստից անընդհատ ներսուդուրս էր անում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Կամ, ինչպես ասում են` «ընկեր դատավոր, նա չի կարող նստել», կամ էլ` քաղաքական ուժերը դաստիարակչական աշխատանքներ էին տանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ինչը այդքան էլ Ա. Մանուկյանի սրտով չէր: Ինչեւէ, երկուսուկես ժամ հետո քննարկումից դուրս եկան ՀՅԴ-ական պարոնայք` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Թե ի՞նչ էին քննարկում ՀՅԴ-ում, կամ արդյոք ճիշտ էր, որ հանդիպման էին, չհաջողվեց պարզել, քանի որ քառյակի ձեւավորած ավանդության համաձայն` հերթական քննարկումից հետո խոսում է մեկը` այս դեպքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն միայնակ չթողեց քառյակին եւ վերադարձավ ու եւս ժամուկես հետո «Ժառանգության» ղեկավարի սենյակից արագորեն հեռացան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Արդյունքում պարզվեց, որ ո՛չ վաղը, ո՛չ մեկ ամիս հետո, այլ աշնանը քառյակը պատրաստվում է միասնական հանրահավաքներ անցկացնել Երեւանում ու մարզերում: Ի դեպ, անկախ նրանից, թե իշխանությունները կընդունեն վերջիններիս մոգոնած 12 կետից բաղկացած պահանջները, թե` ոչ: Ի դեպ, դեռեւս խիստ գաղտնի կետերից հայտնի է միայն մեկը: Քառյակի սիրտը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնել է ուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում