ԿԱՐԼԱ ԲՐՈՆԻ-ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄՈԿՎԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՐԼԱ ԲՐՈՆԻ-ՍԱՐԿՈԶԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄՈԿՎԱՅՈՒՄ
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին` ԿԱՐԼԱ ԲՐՈՆԻ-ՍԱՐԿՈԶԻՆ առաջին անգամ Ռուսաստանում հանդես կգա մենահամերգով:Այս մասին Նիկոլա Սարկոզիի կինը հայտնել է ռուսական թերթին տված իր հարցազրույցում:
Մենահամերգը Մոսկվայում տեղի կունենա հունիսի 2-ին` մոսկովյան երաժշտության տանը, իսկ հունիսի 4-ին Կարլա Բրունին նույն մենահամերգով հանդես կգա Պետերբունգում` միխալկովյան թատրոնում:
«Ես մեծ սիրով կերեգեի նաեւ ռուսական որեւէ ստեղծագործություն, սակայն ցավում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում չեմ հասցնի սովորել թեկուզ փոքրիկ ստեղծագործություն»,-նշել է Բրունին:
Նա իր առաջին ալբոմը թողարկել է մինչ Սարկոզիի հետ ամուսնությունը` 2003 թվականին: Իսկ երրորդ ալբոմը` 2008 թվականին, արդեն Ֆրանսիայի առաջին տինոջ կարգավիճակում: Ալբոմը թողարկելուց հետո այն վաճառվել է ռեկորդային գներով, առաջին երեք օրում միայն վաճառվել է ալբոմի շուրջ 14 հազար օրինակ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

