«ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻ ՀԱՏ ԼՈՒՐՋ ԹԱՓ ՏԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ՍՏՎԵՐԻՑ ԹՈԹԱՓՎԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻ ՀԱՏ ԼՈՒՐՋ ԹԱՓ ՏԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ՍՏՎԵՐԻՑ ԹՈԹԱՓՎԵՆՔ»



Երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ անդրադարձավ ստվերային տնտեսության դեմ կառավարության մարտավարությանը: Թե ինչո՞վ էր զբաղված մինչ այս կառավարությունը, որ հիմա է միայն նոր կառավարությունը զբաղվում դրանով, վերջինս նշեց. «Ստվերը եղել է Հանրապետության առաջին տարվանից եւ մինչեւ այսօր էլ կա: Մեր աշխատանքի որակից է կախված, որ կարողանանք աստիճանաբար դա բերել հարկային դաշտ: Մենք կարողացել ենք հարկերի ՀՆԱ-ն 6-7 տոկոսից բերել հասցնել 23 տոկոսի, ինչը նշանակում է, որ 100 միավորի մեջ 23 տոկոսը հարկի տեսքով է շրջանառվում մեր երկրում: Եվ հենց դա ենք արել, որ հասցրել ենք 23 տոկոսի»:
Այն մտավախությանը, որ ստվերի կրճատումը կարող է բերել գների թանկացման, հատկապես` հացամթերքի, Ա. Ալավերդյանը նկատեց. «Մենք հացամթերքի արտադրողների հետ ունեցել ենք հանդիպում, ներկայացրել ենք հիմնախնդիրը: Իսկ այդ խնդիրը գները ոչ ճիշտ ներկայացնելն է եւ ցուցանիշների համատարած թերհայտարարումը: Բայց մենք լավ գիտենք, թե Հայաստանում քանի հացարտադրող կա, եւ այդ հազարավոր արտադրողներից փոքր բիզնեսմենների հետ մենք բացարձակապես գործ չենք ունենալու: Մենք գործ ենք ունենալու խոշոր հացարտադրողների հետ, ովքեր ցույց են տալիս շրջանառություններ, որոնք իրականության հետ առանձին դեպքերում ոչ մի ընդհանուր հայտարար չունեն»: Պարզաբանելով կառավարության որդեգրած այս մոտեցումն ու որոշ գործարարների կողմից հնչեցված հայտարարությունները, թե եթե բոլորը պատրաստ են մտնել հարկային դաշտ, ինքն էլ կմտնի, փոխնախարարը հավելեց. «Նոր կառավարությունը նոր խնդիրներ ու մարտահրավերներ է դնում, եւ պետք է դրանք կյանքի կոչվեն: Կյանքի կոչողներից մեկն էլ մենք ենք` որպես պետական մարմինների այդ բնագավառում վարչարարարություն իրականացնողներ: Կարծում եմ, որ մեզ պետք է մի հատ լուրջ թափ տանք, որպեսզի այդ ստվերից թոթափվենք, որովհետեւ ստվերով կարելի էր աշխատել ու գալ հասնել այդ 23 տոկոս մակարդակի: Իսկ եթե մենք ուզում ենք, որ առաջիկա տարիներում որակական աճ ունենանք, ապահով կայուն եկամուտներ ունենանք եւ հավասար պայմաններ ունենանք, ինչ խոսք, պետք է միջոցառումներ իրականացնենք: Հիմա մեր ձեռնարկած միջոցառումները ոչ թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում են լինելու, այլ, ուղղակի, մենք փորձում ենք դիալոգի գնալով բիզնեսմենների հետ` մեր ունեցած տեղեկատվական բազան իրենց ներկայացնել թափանցիկ ձեւով` բոլորի նկատմամբ նույն չափորոշիչները կիրառելով` բերել հարկման դաշտ: Շատերը հարկման դաշտում են, բայց չափը մեզ չի բավականանցնում: Բոլորն էլ վճարում են հարկեր, ուղղակի, մենք այս քայլին պետք է գնանք, որ նրանցից ավելի շատ հարկ բերենք: Խոսքը 10 կամ 20 միլիոնի մասին չէ, այլ` հարյուրավոր միլիոնների եւ միլիարդների, ինչը մենք հետեւողականորեն իրականացնում ենք»,- եզրափակեց Ա. Ալավերդյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում