Էմիլ Մարկ. «ՀԱՍՑՐԵԼ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ» (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16Էմիլ Մարկ. «ՀԱՍՑՐԵԼ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ» (Ֆոտոշարք)
Ճանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ արդեն բավական ժամանակ է գտնվում է արտասահմանում: «Իրավունք»-ի հետ իր վերջին հարցազրույցի ժամանակ Է. Մարկը նշեց, որ ժամանակավորապես հեռանում է նորաձեւության աշխարհից. «Կյանքը երբեմն ինձ անընդհատ լարվածության ու բազմաժանր դեպքերի հոսքի մեջ է պահում եւ մի պահ եկավ, երբ զենքերս վայր էի դրել ու հուսալքվել: Ես որոշ ժամանակ ֆոտոշարքերի տեսքով ասելիք չեմ ունենալու: Աստված տա, ըստ արժանվույն, ուրիշները իմ փոխարեն այդ բացը լրացնեն»:
Սակայն երկարատեւ դադարից հետո, այնուամենայնիվ պոդիումը չլքեց Էմիլ Մարկը եւ օրերս Մարսել քաղաքում մեր հայրենակցուհի, հայտնի դիզայներՆաիրա Սարգսյանի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ կրկին պոդիում բարձրացավ: Ի դեպ, ցուցադրությանը ներկա էր նաեւ մեր մյուս ոչ պակաս հաջողակ հայրենակիցը` դիզայներ, Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Farell» ապրանքանիշի նախագահ Գոռ Հարոյանը: «Իրավունքը» կապ հաստատելով Էմիլ Մարկի հետ` որոշ մանրամասներ պարզեց ինչպես նոր ցուցադրության, այնպես էլ մոդելի ապագա ծրագրերի մասին.
- Նոր եմ սկսել համագործակցել Նաիրայի հետ ու ուրախ եմ եւ հպարտ մեր հաջողակ հայրենակիցներով: Համոզված եմ, որ հետագայում էլ կհամագործակցենք: Երկարատեւ դադարից հետո պոդիում բարձրանալը շատ տպավորիչ էր ու նույնիսկ կարելի է ասել սպասված իմ կողմից, քանի որ հասցրել էի կարոտել նորաձեւության աշխարհը:
- Իսկ պատրաստվո՞ւմ ես հայրենիք վերադառնալ:
- Դեռեւս չեմ կարող ասել, երբ կվերադառնամ Հայաստան: Հիմա քննական շրջան է ինձ մոտ սկսվում: Պետք է Ֆրանսիայում երկու շաբաթից պաշտպանեմ մագիստրոսիս դիպլոմը եւ գրական թարգմանչի ու միջմշակութային հարաբերությունների մասնագետի որակավորում ձեռք բերեմ:
- Մոդել Էմիլ Մարկի վերադարձին կհաջորդի՞ նաեւ գրող Է. Մարկի վերադարձը:
- Թարգմանել եմ մի քանի պատմվածքներ եւ մտադիր եմ հրապարակել Պրոսփեր Մերիմեյի «Իլլի Վեներա» պատմվածքը: Իհարկե, շարունակում եմ ստեղծագործել եւ նաեւ մոտ ապագայում կատարածս թարգմանությունը կհրապարակվի եւ հասանելի կլինի մեր ընթերցասեր հասարակության համար:

ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԴԻԶԱՅՆԵՐ ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ


ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԴԻԶԱՅՆԵՐ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ «Farell» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ
ՆԱԽԱԳԱՀ ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

