ԱՅՍՕՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր` հունիսի 3-ին, Սիրիայում արդեն ավելի քան 3 տարի տևող զինված հակամարտության պայմաններում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնի համար Ասադ ընտանիքի ներկայացուցչից բացի կպայքարի ևս երկու թեկնածու, չնայած ոչ ոք չի կասկածում, որ հենց գործող նախագահն է հաղթելու ընտրություններում:
Սիրիական ընդդիմությունը, որը ստանում է Արևմուտքի հովանավորչությունը, կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Քվեարկությունը տեղի է ունենալու միայն այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական կառավարության հսկողության ներքո:
Հավելենք, որ ամբողջ երկրի տարածքում բացվել է 8600 ընտրատեղամաս:

