«ԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ»

Արխիվ 12-16

«ԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ»


Երգիչ, երգահան ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր սերնդակից շատ ընկերների նման ասպարեզը թողեց սկսնակներին ու գերադասեց ստվերում աշխատել: Չնայած «Իրավունքի» հետ զրույցում Տիգրանը հերքեց իր` ստվերում լինելու փաստը, բայցեւայնպես հաստատեց այն` ասելով, որ միայնակ անզոր է պայքարել խորովածաքյաբաբային երաժշտության դեմ:

- Ինձ թվում է, այսօր ամեն ինչ իմաստը կորցրել է, ամեն ինչ վերածվել է հարսանիք, կնունք-ծնունդի, ավելին` ռեստորանային ինչ-որ իրավիճակի: Ես ու իմ սերնդի մի քանի ներկայացուցիչներ ռեստորանի համար չենք, դրա համար էլ այսպես ստացվեց: Համենայնդեպս, ձայնային ռեժիսուրան ինձ միշտ դուր է եկել, աշխատել եմ, հիմա ավելի շատ իմ ժամանակը տրամադրում եմ այս ոլորտին, քան` երգելուն:

- Ի՞նչ անել, որ ասպարեզը «քյաբաբային» որակից դուրս գա:

- Միեւնույն է, վերածվելու է: Չեմ կարծում, որ հնարավոր է վերադաստիարակել գենը, պիտի սերունդներ փոխվեն, որ ինչ-որ բան փոխվի:

- Իսկ ի՞նչը բերեց սրան:

- Հեռուստատեսությունների, ռադիոների շատ մեծ սխալը: Պարզապես, թույլ տվեցին, որ այսօր այդ` «քյաբաբային» երաժշտությունը լինի առաջին պլանում: Հիշում եմ` Հանրային հեռուստատեսությունը 15-20 տարի առաջ, այդ ժամանակ մեկը փորձ կատարեր ու խնդրեր, որ իր տեսահոլովակը եթեր տան, եւ երգն էլ լիներ ոչ եթերային` կզննեին երգը, արդյո՞ք այն կարելի է եթեր տալ, թե` ոչ... Այսօր տեսահոլովակ նկարահանելը դարձել է խաղ ու պար, ցանկացած մարդ կարող է տեսահոլովակ ունենալ ու նույն Հանրայինով եթեր տալ: Իսկ ռադիոները` վատ երաժշտություն դնելու համար պատրաստ են: Ինչքան կորած, «կասետների» վրա գրված ձայնագրություններ կան, որ սովորաբար միայն տաքսիներում էր հնչում, հիմա եթերում է, եւ դա նորմալ է համարվում: Այդ խնդիրը մինչեւ պետական մակարդակի վրա չդրվի` չի լուծվի: Ազգը մշակույթով է ներկայանում, մենք այդ դեմքն ունե՞նք, այն, ինչ որ եթերներում է դա՞ է մեր դեմքը: Ինձ թվում է, սա արդեն անվտանգության խնդիր է: Դրա համար եմ ասում, մենակ պայքարել չեմ կարող, ես շատ վաղուց «ռեվալյուցաներ» չեմ, ավելի ուրիշ խնդիրներ կան:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Տիգրան Պետրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում