ԼԵՀ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ԱՆՋԵՅ ՎԱՅԴԱՅԻ ՖԻԼՄԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԵՀ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ԱՆՋԵՅ ՎԱՅԴԱՅԻ ՖԻԼՄԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Երևանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ 6 օր շարունակ` հունիսի 4-9-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն աշխարհահռչակ լեհ ռեժիսոր ԱՆՋԵՅ ՎԱՅԴԱՅԻ ֆիլմերը: Աշխարահռչակ կինոռեժիսորը 88 տարեկան է, ով արդեն հասցրել է նկարահանել 50-ից ավել ֆիլմեր, որոնցից մոտ 40-ը խաղարկային ֆիլմեր են: Ֆիլմերի ցուցադրության բացումը տեղի կունենա հունիսիս 4-ին «Վլենսա` հույսի մարդը» ֆիլմի ներկայացմամբ, որը մեծ էկրան է բարձրացել նախորդ տարի հոկտեմբերին:

Իսկ թե ինչո՞ւ հունիսի 4-ին` Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասաց. «1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեց առաջին ազատ խորհրդարանական ընտրությունները, որից հետո ստեղծվեց ժողովրդավարական կառավարություն, ինչը մեծ դեր խաղաց կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայում: Դրանից հետո Չեխիայում, Հունգարիայում, Լիտվայում եվ եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Մենք չցանկացանք կազմակերպել կոնֆերանս եւ այս ամենի մասին խոսել այնտեղ, այլ ցանկացանք, որ այդ ամենի մասին պատմեն լեհ մեծ ռեժիսոր Անջեյ Վայդայի ֆիլմերը»,-նշեց ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿԻՆ եւ մեծ սիրով բոլորին հրավիրեց դիտելու ֆիլմերը:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքով` Անջեյ Վայդային անվերապահորեն կարելի է համարել լեհական կինոյի նահապետը: Ե՛վ եվրոպայի, ե՛ւ աշխարհի մակարդակով, նա խոշոր ռեժիսորներից մեկն է համարվում: «Նա սկսել է ստեղծագործել 50-ական թվականների վերջից եւ մինչեւ այսօր ակտիվ արարման մեջ է: Վայդան հաջողակ ռեժիսոր է ոչ միայն կինոյում, այլեւ թատրոնում եւ հեռուստատեսությունում» ,-ընդգծեց ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԸ ավելացնելով, որ այս ծրագիրը ներկայացնում է Վայդայի ստեղծագործության միայն մի փոքր հատվածը: Կինոգետի փոխանցմամբ` 2000 թվականին Վայդան արժանացել է Օսկարի` ստեղծագործական մեծ վաստակի համար, ինչպես նաեւ շատ հռչակավոր կինոմրցանակների: Նա էկրանավորել է ինչպես լեհ, այնպես էլ` ռուս գրողների ստեղծագործություններ: Ըստ կինոգետի, հայ կինոյում Անջեյ Վայդան Խորհրդային շրջանում ինչ-որ չափով համարվում է ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, ով անդրադարձել է Հայաստանի պատմությանը եւ հայ ժողովրդի կյանքի կարեւորագույն շրջաններին: «Ինչ վերաբերում է հետխորհրդային շրջանի հայկական կինոյին, ապա չպետք է մոռանանք, որ մինչեւ այսօր մենք զարգացած կինոարտադրություն չունենք: Մեր երկիը նպաստավոր պայմաններ չի ստեղծել եւ ընդհակառակը` եղածն էլ փոշիացրել է, նկատի ունեմ Հայֆիլմը, որտեղ եղած տեխնիկական միջոցները փոշիացվել են» ,-փաստեց Զ.Բոյաջյանը եւ հավելեց` որպեսզի նկարահանվի բարձրարժեք գեղարվեստական ֆիլմ, անհրաժեշտ է նյութական մեծ միջոցներ եւ առկա լինի պետական ծրագիր:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում