ՄԻԱՅՆ ԲՋՆԻԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ԿՓՐԿԻ ՄԱՍԻՍԻ ՋՐԱԳԻԾԸ
Արխիվ 12-16ՄԻԱՅՆ ԲՋՆԻԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ԿՓՐԿԻ ՄԱՍԻՍԻ ՋՐԱԳԻԾԸ
Այսօր <<Իրավունքի>> խմբագրություն էին զանգահարել Բջնի գյուղի բնակիչներ, որոնք անհանգստացած էին, որ առավոտվանից Բջնի գյուղի հանդամասում ինչ-որ մարդիկ խողովակաշար են քանդում, բայց հայտնի չէ թե ուր են տանում եւ ինչի համար: Խնդրին հետամուտ լինելով մենք զանգահարեցինք Չարենցավանի ջրմուղի պետ Ասատրյանին, ով մեզ ներկայացրեց հետեւյալը.
- Խողովակաշարը քանդում են, որպեսզի տեղափոխեն Մասիս, այնտեղ համապատասխան ջրագիծ կառուցելու համար: Այն տեղափոխում է ջրային կոմիտեն` կառավարության որոշմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

