ՔԱՌՅԱԿԸ ՉՍՏԱՑՎԱԾ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ Է ԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԸ ՉՍՏԱՑՎԱԾ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ Է ԱՆՈՒՄ
Արդեն երեք ժամ է շարունակվում է ոչ իշխանական քառյակի նիստը "Ժառանգություն" խմբակցությունում: Դրսից լսվող աղմուկից կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերը ոչ մի հարցում էլի համաձայնության չեն գալիս: Քիչ առաջ քառյակի քննարկման մասնակիցներ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը "լքեցին" քառյակին` վերադառնալու խոստումով: Լրագրողներիս հաջողվեց ի վերջո, այսքան երկարատեւ քննարկման պատճառը պարզել ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից, ով գրեթե դռան արանքից նշեց, որ ՀՅԴ-ականները կարեւոր հանդիպում ունեն, 20 րոպեից կվերադառնան եւ եւս մեկ ժամ կշարունակվի քննարկումը: Չէ, կարծես, թե քառյակի գաղափարը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին, այսօր վերածվել է շուրջօրյա քննարկման: Ի դեպ, բավական անհանգիստ ներսուդուրս է անում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Կամ, ինչպես ասում են` "ընկեր դատավոր, նա չի կարող նստել" կամ էլ քաղաքական ուժերը դաստիարակչական աշխատանքներ են տանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ինչը այդքան էլ Ա. Մանուկյանի սրտով չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

