ՀԻՄԱ Ի՞ՆՉ «ԿՄՈԳՈՆԻ» ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ
Արխիվ 12-16ՀԻՄԱ Ի՞ՆՉ «ԿՄՈԳՈՆԻ» ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ
Այս պահին դեռեւս շարունակվում է ոչ իշխանակ քառյակի հերթական քննարկումը «Ժառանգություն» խմբակցությունում: Քննարկմանը ներկա են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ մյուս խմբակցությունները ներկայացել են առաջին դեմքերով` Արմեն Ռուստամյան, Լեւոն Զուրաբյան, Ռուբիկ Հակոբյան: Ուշագրավ է այն, որ անգամ դռնից ու պատուհանից հեռու` նկատելի է, որ բավական աղմկոտ քննարկում է տեղի ունենում: Թե ի՞նչ չեն կարողանում կիսել 4 քաղաքական ուժերը, պարզ կլինի քիչ ուշ: Իսկ մինչ այդ նշենք, որ քիչ առաջ վերոնշյալ քննարկումից դուրս եկաշ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ դեռ մեկ ժամ էլ կշարունակվի քննարկումը: Իսկ թե ո՞րն է հավաքի «առիթը», վերջինս ակնարկեց, որ Աստանայի վերջին քաղաքական իրադարձությունները չեն քննարկվում, այլ խմբակցությունների առաջարկները` քառյակի հետ կապված: Ի դեպ, քաղաքական կուլիսներում ասում են, որ եթե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոսատանջյանը վերադառնա, դժվար թե քառյակը շարունակի գործել, քանի որ Ն. Զորհրաբյանն ու Զ. Փոստանջյանը չեն հանդուրժի միմյանց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

