ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը ԿՓԱԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՊԱՐՏՔԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը ԿՓԱԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՊԱՐՏՔԸ
Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինան մարել է ստացած ռուսական գազի դիմաց պարտքի մի մասը: Այսօր` հունիսի 2-ին, ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն Կիևը «Газпром» ընկերությանը վճարել է 786,366 մլն դոլար. «Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից պարտքի մարման գործընթացի սկիզբը և պարտքի մարման վերջնաժամկետը երկարաձգում ենք ևս մեկ շաբաթով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը: Նրա խոսքերով, մինչև հունիսի 9-ը պետք է մարվի մայիս ամսվա պարտքը:

