Օբաման կհաբդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ
Արխիվ 12-16Օբաման կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կուղևորվի Եվրոպա, այդ ընթացքում Վարշավայում նա կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Ինչպես հայտնել է Սպիտակ տան արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Բեն Ռոդսը, Օբաման կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Օբամայի եվրոպական շրջագայության գլխավոր նպատակը կդառնա «տրանսատլանտյան կապերի ամրապնդումը» ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով, կքննարկվեն «Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին աջակցելու, ՆԱՏՕ-ի արդիականացման և ամրապնդման» և այլ շատ հարցեր։

