ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ (+Տեսանյութ)
Արխիվ 12-16ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ (+Տեսանյութ)
Եղանակային փոփոխությունները՝ հատկապես գարնան եւ աշնան ամիսներին, կարող են որոշ հիվանդությունների (սիրտանոթային, նյարդային համակարգի, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ) սրացման պատճառ հանդիսանալ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Զրուցակցի փոխանցմամբ՝ այդ շրջանում կարող են գրանցվել արյան զարկերակային ճնշման բարձրացումներ՝ անկախ ընդունած հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) դեղորայքից: «Եղանակային փոփոխությունները կարող են հիպերտոնիկ կրիզներ, ստենոկարդիայի նոպաներ առաջացնել, սրել սրտի իշեմիկ հիվանդությունը»,- պարզաբանում է Հ. Բադալյանը:
Իր իսկ խոսքերով՝ քրոնիկ հիվանդները պետք է դիսպանսեր հսկողության տակ գտնվեն, հաճախակի այցելեն սրտաբանների, նյարդաբանների: «Եթե կա անհրաժեշտություն պետք է փոխել հիպոտենզիվ դեղորայքը՝ եղանակային փոփոխություններն ավելի հանգիստ տանելու, սրացումներից ու բարդություններից խուսափելու համար»,- խորհուրդ է տալիս բժիշկը:
Նյութը, լուսանկարը, տեսանյութը՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

