ՏԱՐԵԴԱՐՁԻ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՏԱՐԵԴԱՐՁԻ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ

 

Օրերս իր ծննդյան 24-ամյակը նշեց մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ, ով վերջին շրջանում աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Տարեդարձի, կյանքի անցած կարեւորագույն տարիների եւ ստացած յուրօրինակ բարեմաղթանքների ու ցանկալի նվերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Դ. Ղարիբյանի հետ, ում 24-ամյակն անմահացավ «Աստղածնունդ» հաղորդման շնորհիվ:

- Դավի՛թ, քո կյանքի գրեթե երկուսուկես տասնյակ տարիները ի՞նչ տվեցին եւ ի՞նչ խլեցին քեզնից:

- Կարծում եմ` այդ երկու հասկացությունները հարաբերակից են: Այսինքն` նրանցից մեկը գոյություն ունի միայն մյուսի համար, եւ մեկը մյուսի անդրադարձն է: Ըստ էության, դրանք միևնույն բան են, միայն թե դիտարկված տարբեր կողմերից:

- Ծննդյան տարեդարձը մի տեսակ հաշվետվության է նման` ինքդ քո հանդեպ, հետադարձ հայացք նետելով` ինչի՞ համար ես զղջում այսօր:

- Ցանկացած մարդու ճանապարհին հանդիպում են տարբեր տեսակի մարդիկ, ոմանք օժտված են տալու շնորհով, ոմանք ել խլելու մոլուցքով. ահա թե ինչի համար եմ զղջում…

- Յուրաքանչյուրս մեր ծննդյան օրը ցանկանում ենք տեսնել բացառապես մեր կողմից սիրված մարդկանց, իսկ ովքե՞ր էին քեզ շրջապատում այս տարեդարձիդ:

- Բացի մտերիմներից այդ օրը ինձ շրջապատում էին նաև աշխատանքային ընկերներս, որոնք ինձ պարգևեցին վառ հիշողություններ:

- Ո՞ր տարեդարձդ է եղել ամենաանմոռացը:

- Ամեն տարի հատուկ նշվել է ծննդյանս տարեդարձը և կասեմ, որ ամեն տարի իմ համար անմոռաց և յուրահատուկ է եղել: Իսկ թե որն էր ամենաանմոռացը, դժվարանում եմ ասել:

- Գիտեմ, որ հիմա կպատասխանես, որ բոլոր նվերներն էլ հաճելի են ու ցանկալի: Բայց, եթե լինես անկեղծ, ապա ի՞նչ նվեր կցանկանայիր ստանալ կամ գուցե արդեն իսկ ստացե՞լ ես:

- Ամենամեծ նվերներն ինձ համար այն մաղթանքներն ու ջերմ ցանկություններն էին, որը ես ստացա ծննդյանս օրը` հատկապես ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի 2014թ. ուսանողների և սոցիալական ցանցերի իմ երկրպագուների կողմից: Յուրահատուկ նվեր էր ինձ համար Մարիա Նալբանդյանի անակնկալը: Նա ինձ շնորհավորեց իր նոր «Happy Birthday» երգով, որի պրեմիերան դեռևս չի կայացել: Չեմ կարող չնշել նաև երգիչ Մարկ Ալեքսի անսպասելի շոուն` նվիրված այդ օրվան: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կցանկանայի ստանալ, այդտեղ ցանկություններս անսահման են, սակայն ես այն արդեն ստացա ամբողջովին :


-
Բազմաթիվ շնորհավորանքներ ես ստացել, դրանցից ո՞րը կառանձնացնես քեզ համար:

- Շնորհավորանքերից կառանձնացնեմ ամենազգացմունքայինը` իմ ԱՄՆ-ում բնակվող քույրիկների բարեմաղթանքը , ամենապարտավորեցնողը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանի  և ամենախորիմաստը` բժշկական գիտությունների թեկնածու, սեքսոպաթոլոգ  Վրեժ Շահրամանյանի,  ինչպես նաեւ հաղորդավար-երգիչ Արայիկ Համբարձումյանի մաղթանքները:

- Մոդելի մասնագիտությունը, կարծես թե, տարիքային սահմանափակում ունի, արդեն կյանքիդ երրորդ տասնամյակին ես մոտենում, դա քեզ չի՞ մտահոգում:

- Ինչ խոսք, որպես կանոն` մոդելինգն ունի տարիքային սահմանափակում` մինչև 33 տարեկան, սակայն դա դոգմա չէ: Պետք է կրկնվեմ, որ մոդելինգն ինձ համար եղել է հոբբի, կա որպես հոբբի և կմնա որպես հոբբի:

- Ի վերջո, ե՞րբ է պատրաստվում Դավիթ Ղարիբյանը ծննդյան տարեդարձը նշել կնոջ եւ երեխաների հետ:

- Ինչ իմանաս մինչեւ հաստատ չիմանաս (խորհրդավոր ժպտում է Դ.Ղ.-ն-հեղինակ): Ենթադրում եմ ամուսնանալուց հետո ամեն տարի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ.- Միանալով բազմաթիվ բարեմաղթանքներին, մենք էլ շնորհավորենք Դ. Ղարիբյանին եւ ցանկանանք նորանոր ձեռքբերումներ կարիերայում, անձնական երջանկություն կյանքում ու բազում հաղթանակներ տասնամյակների յուրաքանչյուր խաչմերուկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում