ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
«Իրավունքը» հունիսի մեկին ընդառաջ փորձեց պաշտոնյաներից հետաքրքրվել, թե ինչպիսի մանկություն են ունեցել նրանք, ինչ խաղեր են սիրել խաղալ եւ ինչ էին երազում դառնալ:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ծնողները ամեն ինչ արել են, որպեսզի իրենք` երեք եղբայրներով, իրենց մանկությունը վերապրելիս միայն լավն ու պայծառը հիշեն: Այժմ էլ փորձում է նույն մանկությունը նվիրել իր նաեւ չորսամյա որդուն, ով ինչպես պատգամավորն է նշում.<<Շատ ակտիվ, խելացի, ինչու չէ նաեւ չարաճճի բալիկ է>>:
Անդրադառնալով իր մանկության երազանքին պատգամավորը հավելեց.
- Փոքր ժամանակ սիրում էի զենք, ունեցել եմ փայտից սարքած տարբեր զենքեր, որոնք ես ու ընկերներս էինք պատրաստում: Մեր թաղի փայտագործին խնդրում էինք մեզ համար ատրճանակներ պատրաստի, մանուկ հասակում երազում էի դառնալ կամ քննիչ կամ զինվորական, ինձ դեռ մանկուց շատ էր գրավում էքստրիմը: Ամենասիրած խաղը հալամուլան էր, հաճախ տղաներով, այն ժամանակ, հիմա չգիտեմ ինչ են ասում`ղայշոցի էինք խաղում:
Պատգամավորի խոսքով.
- Այժմյան եւ մեր տարիների մանկությունը շատ է տարբերվում: Մեր ժամանակ ամեն ինչ շատ ավելի մաքուր էր, շատ ավելի պարզ, չկար աներեւույթ թշնամանք:
Իսկ, ահա ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չմանրամասնեց, թե ինչ հիշողություններ ունի մանկությունից ասելով.«Ունեցել եմ լավ մանկություն, շատ էի ցանկանում, որ մեծանամ ֆուտբոլիստ դառնամ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

