ԻՆՉՈՒ ԷՐ ԽՄԵԼ ԱԺ-ՈՒՄ Աշոտ Արսենյանը
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԷՐ ԽՄԵԼ ԱԺ-ՈՒՄ Աշոտ Արսենյանը
Ասում են ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Աշոտ Արսենյանը (ՔԼՈՍ) ԱԺ-ում խմել էր իր բիզնեսի դարդից:
Հայտնի խայտառակությունից առաջ հայկական թերթերը գրում էին.
"Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, ոոր ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ""Ջերմուկ գրուպ"ընկերության 50 տոկոսը:
Երբ Արսենյանին հարցրեցինք` ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. "Չկա նման բան":
Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ`նաև ""Ջերմուկ գրուպի" աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում,
և նա անգամ իր ընտանիքին է Հայաստանից Գերմանիա տեղափոխվել , Բադեն-Բադենում գտնվող առանձնատուն: Սույն տեղեկությունը ևս ՀՀԿ-ական պատգամավորը երեկ հերքեց:
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաև ""Պեպսի-կոլա" ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ և Հարավային Կովկասում "Պեպսի-կոլայի" կառավարման իրավունքը: Իսկ ""Պեպսի-կոլայի" վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում: Երբ նրան հարցրեցինք` Ճի՞շտ են սսույն տեղեկությունները, նա, նախ, պատասխանեց. ""Պեպսիի
հետ ես կապ չունեմ": Հիշեցմանը` բայց նախկինում դուք էիք Հայաստանում իրականացնում
դրա վաճառքը` Արսենյանը պատասխանեց. ""Իմ տղան է, հիմա էլ կա": Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե՞ս է հարցին պատգամավորը պատասխանեց. ""Ոչ, ամբողջությամբ մերն է":

