ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԻԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս տարվա մայիսի 29-ը պատմության մեջ կմտնի որպես ամերիկակենտրոն միաբեւեռ աշխարհակարգի հոգեհանգստի օր: Աստանայում ստորագրվեց Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ պայմանագիրը` Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանին 15 օրը լիուլի բավարար է տեխնիկական բնույթի խնդիրները լուծելու համար, Վլադիմիր Պուտինը մատնանշեց, որ ամենամոտ ժամանակում Հայաստանը կմիանա Միությանը, եւ ի վերջո ժամկետը սահմանվեց մինչեւ մեկ ամիս: Այսինքն` մեր երկրի Եվրասիական ինտեգրումը գործնականում անշրջելի գործընթաց է: ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Բնականաբար, մեր տարածաշրջանը հանգուցային է, եւ ՙՔեռի Սեմը՚ չի կարող փորձեր չձեռնարկել Եվրասիական աշխարհաքաղաքական-քաղաքակրթական տարածքից Հայաստանը պոկելու ուղղությամբ: Եվ քանի որ ժողովրդական հուզումներ հրահրելով` օբյեկտիվ հնարավորություններն ու սոցիալական հիմքերը բացակայում են, մնում է աներեւակայելի ստերով մեր հանրությանը մոլորության մեջ գցելու, ապակողմնորոշելու, տագնապ տարածելու տարբերակը:
Մինչ մայիսի 29-ը Ստյոպա Սաֆարյանի տիպի ծակ պրոֆեսորները փորձում էին հանրությանը ՙլուրջ վերլուծություններ՚ մատուցել, իբր այդ օրը կսկսվի Հայաստանի` ստորագրելուց հրաժարվելու գործընթացը: Դե, բնականաբար, տարփողում էին այն թեզը, իբր Արցախի հարցը անլուծելի խոչընդոտներ է ստեղծում: Հարկ է նշել, որ դեռ մինչ այդ ռուսական լրատվական դաշտում Մոդեստ Կոլերովի պես սադրիչները առաջ էին բրթում այն թեզը, իբր ՄՄ Հայաստանը կարող է մտնել միայն Արցախը մասնատելու տարբերակով, հետեւաբար` չի լինի ոչ մեկը, ոչ մյուսը: Դե, ձեռի հետ էլ Աբխազիայում տեղի ունեցող հուզումները ներկայացվում էին որպես ՙգունավոր՚ հեղափոխություն, որը միտված է Աբխազիան ռուսական ազդեցության գոտուց հանելուն, եւ հեքիաթներ էին տարածում, թե` տեսեք Աբխազիան էլ է հրաժարվում ռուսներից: Բայց փաստը մնում է փաստ, որ այդտեղ ՙգունավոր՚ ոչինչ էլ չկա, ռուսամետ են ե°ւ իշխանությունը, ե°ւ ընդդիմությունը, ու նրանց միջեւ բանակցությունների միջնորդն էլ հենց ռուսներն են:
Դե, իսկ երեկ արդեն հիսթերիայի նոր ալիքի առիթ դարձավ Նազարբաեւի ադրբեջանամետ ժեստը, ուր նա խոսում էր ՙՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների՚ մասին, վկայակոչելով նաեւ ՀՀ-ի` ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ արված վերապահումը:
ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը պարզաբանեց, որ Եվրասիական միություն Հայաստանի մուտքի վերաբերյալ տարաձայնությունները հայեցակարգային չեն, տեխնիկական են, հասարակ տրամաբանությունը հուշում է` եթե ԱՀԿ անդամակցելու ժամանակ Լաչինում մաքսատուն չբուսնեց, ապա ինչու Եվրասիական միությանն անդամակցության ժամանակ պետք է բուսնի: Բայց միեւնույն է` ամերիկյան նպատակները սպասարկող քաղաքական գործիչներն ու ՙփորձագետները՚ պարզ տրամաբանությունն ու իրական փաստերն անտեսում են, եւ բարձրացնում են մի անասելի աղմուկ: Թե` հասեք, հավար է, Հայաստանին վերջնագիր են ներկայացրել 15 օրում կամ մեկ ամսում հանձնել Արցախը... Զուգահեռաբար էլ, լիբերաստական ԶԼՄ-ները լծվել են ադրբեջանական քարոզչության ստերը տիրաժավորելու եւ ճշմարտության տեղ անցկացնելու գործին` ակնհայտորեն սպասարկելով տագնապի եւ խուճապի մթնոլորտ ձեւավորելու պատվերը:
Ահա դասական օրինակ, թե ինչ հիսթերիա է սարքվում: Մեջբերենք մտքի տիտան Տիգրան Խզմալյանի խզբզոցից. ՙԱստանայում այսօր տեղի ունեցածը ոչ թե ղազախ Նազարբաեւի անձնական կարծիքն ու ակնարկն է Սերժ Սարգսյանին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք` սա ռուս-թյուրքական միություն հանդիսացող ու ՙԵվրասիական՚ կամ ՙմաքսային՚ մականուններ ունեցող քաղաքական դաշինքի մահացու ու խայտառակ վերջնագիրն է աշխարհի հայությանը: Վերջնագիր, քանի որ մեզ պարզ ռուսերենով պահանջ է ներկայացվել հրաժարվել Արցախից: Մահացու, քանի որ հրաժարվելով Արցախից, Հայաստանը ոչնչանալու է որպես պետություն: Քաղաքական, քանի որ նման վերջնագրերը թյուրքալեզու դաշնակիցները կարող են ներկայացնել միմիայն իրենց ռուս դաշնակցի իմացությամբ ու համաձայնությամբ: Խայտառակ, քանի որ երբեք նորագույն պատմության մեջ, սկսած 1918 թ. Բաթումի բանակցություններից, հայերին չէին նվաստացրել այդքան ակնհայտ, անխնա ու ցուցադրաբար: Եւ մենք արժանացել ենք դրան` չարիքի, բռնության, ստի ու ստրկության հանդեպ մեր հանդուրժողությամբ ու վախով: Մեզ տրված է մեկ ամիս՚: Եվ նրա ռեժիսորական երեւակայությունը միանգամից ֆանտաստիկ պատկեր ստեղծեց` ոտքի ելած ամբոխներ հայրենիքում եւ Սփյուռքում, պարտիզանական կեսմիլիոնանոց բանակ, եւ այլ սրտաճմլիկ բաներ:
Դե, մյուսների նմանօրինակ հեքիաթներով նույնպես հեղեղված է համացանցը, ամբողջ արեւմտասեր դաշտը լծված է դրան` քաղաքական գործիչներով սկսած, 16 տարեկան ֆեյսբուքցիներով վերջացրած: Բայց, ախր, իսկականից սարքեցին Կիկոսի մահը: Տարատեսակ Ուորլիքներին (հենց ամերիկացիներն են պահանջում հող հանձնել, այլ ոչ թե ռուսները) ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ նախագահի շուրթերով առանց այլեւայլության ասվել է, որ ծոծրակներդ կտեսնեք, հող հանձնելը չեք տեսնի, Նազարբաեւի ասածի վերաբերյալ էլ պաշտոնաթող դիվանագետ Արա Պապյանը հստակ պարզաբանում տվեց, որ ՙՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ՚ որպես կատեգորիա գոյություն չունի, որ ՄԱԿ-ի անդամությունն ու սահմանների կամ վարչակարգի ճանաչումը իրար հետ կապված չեն... Նույն Արա Պապյանը թունդ արեւմտամետ է եւ նույնքան թունդ ռուսատյաց, նա անգամ ռուսներին ռուսուլման է կոչում, սակայն մասնագիտական արժանապատվությունը նրան թույլ չի տալիս ձայնակցել քարոզիչներին, եւ նա ասեղի մի ծակոցով պայթեցնում է Նազարբաեւի խոսքի վրա կառուցված հսկայական առասպելի փուչիկը:
Ի դեպ, փոքր-ինչ ավելի մեղմ տարբերակով հիսթերիային միացել է եւ ՙքառյակը՚: Այսպես, ԲՀԿ-ի օսկանյանական թեւը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ Էդվարդ Նալբանդյանը պատկերացում անգամ չուներ, թե ինչ էր մեզ սպասվում Աստանայում: ՙՀամապատասխան հայտարարությունն այսօր պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարարները պետք է հնչեցնեին: Բայց այդ հարցի պատասխանն անգամ ինքը` նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր կարող տալ, որովհետեւ չգիտեր, թե Աստանայում ինչ է սպասվում Հայաստանին՚:
Բայց, բնականաբար, միայն այս թեման չէ, որ ընդգրկված է քաղաքական հեքիաթասացության ժանրում:
ՀՈԳՆԱԾ ԱՄԲՈԽԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՇՎԱԾ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ
ՙՔառյակին՚ հանրահավաքային դաշտ տեղափոխելու մեծագույն ջատագով ԼՏՊ-ն, բնականաբար, շարունակաբար բզբզում է այդ թեման: ՀԱԿ-ի ձեռամբ այն անընդհատ մտցվում է ՙքառյակի՚ օրակարգ, ու ի վերջո անհարմար վիճակ ստեղծվեց` ՙքառյակը՚ որոշում ունի, որ հանրահավաք է անելու, բայց չգիտի, թե երբ ու ինչ օրակարգով:
Անշուշտ, լիբերաստական կենսազանգվածի մշտական թեմաները հա էլ շրջանառվում են` իբր Ռուսաստանի հետ դաշինքը ստրկամտության դրսեւորում է, որ ռուսները ՙքըխ՚ են, եվրոպացիք ու ամերիկացիք` պուպուշ, որ ՀՀ իշխանությունը բաղկացած է բացառապես հրեշներից, որ ամեն ինչ վատ է, շատ վատ է, էլ ավելի վատ է... Բնականաբար, նաեւ փոփոխական հաջողությամբ շարունակվում են հարձակումները հայերիս ազգային ինքնության դեմ, չեն սթրվում ֆեմինիստուհիները եւ համասեռամոլների պաշտպանները: Ու կրկին աշխուժացավ Միկոյանի արձանի թեման:
Դե, վերջնական որոշումը կայացրած է, արձանաձուլությունը գլուխ է գալիս, եւ ինչպես դա չսարքեն հերթական թեման: Արդեն պարզապես բոլորիս աչքերին ու ականջներին կոշտուկ են գոյացրել դատողություններով, թե ինչ ՙքըխ՚ էր Միկոյանը, որ նրա արձանը ստալինիզմի վերակենդանացման խորհրդանիշ է, որ վերականգնվում է ԽՍՀՄ-ը իր ամենավատ տեսքով, եւ այլն, եւ այլն...
Ահա մի պասաժ` լիբերաստիայի կարկառուն գաղափարախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի կողմից, եւ, իհարկե, Միկոյանին սատանա ներկայացնելու ձեւով. ՙՍովետական Հայաստանն իբր շատ սիրողներին` գիտե±ք արդյոք դուք շարքից: Ձեր իբր այդքան սիրելի Սովետական Հայստանի Կոմկուսի առաջին 7 ղեկավարներից` Ալիխանյան, Լուկաշին, Հովհաննիսյան, Հովսեփյան, Կոստանյան, Խանջյան, Ամատունի, 6-ը գնդակահարվել են 1937-38 թթ.-ին, իսկ մեկը` Աշոտ Հովհաննիսյանն ՙընդամենն՚ աքսորվել նույն թվերին` ստալինյան կառավարության կողմից: Նույն շրջանի Սովետական Հայաստանի 5 վարչապետներից 3-ը նույնպես ՙպատահաբար՚ մահացել են 1937-38-ին, մեկը` Մյասնիկյանը, դրանից տարիներ առաջ մահացել է վթարում, այլապես, ամենայն հավանականությամբ, կդառնար 4-րդ գնդակահարվածը, եւ միայն մեկը, չգիտեմ ոնց, վերապրել է 37 թ.-ը՚:
Անշուշտ, այս ամենն ընդամենը տեղեկատվական աղմուկ է ստեղծում: Մինչդեռ իրողությունը շատ պարզ է` Եվրասիական միությունը շատ հեռու է ԽՍՀՄ լինելուց (եթե ԽՍՀՄ-ը ահավոր ՙքըխ՚ բան ենք համարում), իսկ այն, ինչ խոսվում է ՙինքնիշխանության կորստի՚ վերաբերյալ` լրիվ սուտ: Ընդհակառակը, այդ միությունը քաղաքակրթական հովանոց է մեզ համար, մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ամրացնելու նոր հեռանկարներ է ապահովում, տնտեսական հսկայական շուկա է մեզ տրամադրում...
Բնականաբար, տարատեսակ Ուորլիքների շնորհիվ հարեւան մազութային սուլթանատն է թեւավորվել, սահմանում դիվերսիաները շատացել են, պատերազմի բռնկման վտանգն է աճել: Սակայն դրա վերաբերյալ էլ աշխարհի պես հին բանաձեւ կա` խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի: Այսինքն` կա պաշտպանունակության էլ ավելի ամրապնդման, հանրության ոգին բարձրացնելու, համախմբման մթնոլորտ հաստատելու խնդիր: Մնացյալը աղբ է, աղմուկ, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դրսեւորում: Դա էլ է անցնելու, մնում է միայն թույլ չտալ ուղեղալվացումներ, վերջապես, գրողը տանի, կասեցնել լիբերաստիայի վիրուսի տարածման փորձերը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

