30 մայիս - 5 հունիս

Արխիվ 12-16

30 մայիս - 5 հունիս



ԽՈՅ- Չարժե հույս դնել ընկերների վրա, քանի որ նրանք ձեզ պարզապես չեն աջակցի: Եթե երեխա ունեք, կարող են նրա հետ կապված խնդիրներ առաջանալ: Խուսափեք կասկածելի ֆինանսական գործարքներից: Շաբաթվա վերջին իրադրությունը կպարզվի: Այս շաբաթ դուք կկարգավորեք ձեր անձնական գործերը, այդ թվումª ռոմանտիկ հարաբերությունները: Չորեքշաբթին անհաջող, իսկ շաբաթը հաջող օր է:

ՑՈՒԼ- Այս շաբաթ դուք կարող եք զգալ ձեր սոցիալական անհավասարակշիռ լինելը: Թույլ մի տվեք, որ ձեզ նվաստացնեն: Եթե ձեր ընտանիքում կամ անձնական հարաբերություններում խնդիրներ են կուտակվել, ապա դրանք ջրի երես դուրս կգան: Նյութական վիճակը կայուն չէ, բայց բարելավվելու միտում ունի: Եթե անսպասելիորեն սիրահարվեք, իմացեք, որ դա երկար չի տեւի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ցավոք, մինչեւ հինգշաբթի դժվար թե ձեր ցանկություններն իրականանան: Դուք տրվում եք զգացմունքներին: Երբեմն լռում եք, երբեմն չեք կարողանում ձեզ զսպել, որի արդյունքում չեք կարողանում շրջապատի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ միայն ուրբաթ ամեն ինչ կկարգավորվի, եւ դուք կկարողանաք փայլուն ձեւով կատարել ձեր մասնագիտական պարտականությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ- Ֆինանսիստների մոտ կարող են ի հայտ գալ բացթողումներ, գործարարներին դժվար թե հաջողվի այս շաբաթ շահավետ գործարք իրականացնել: Ֆինանսական հարցերը կարգավորելու համար լավագույն օրը չորեքշաբթին է: Ուրբաթ եւ շաբաթ դուք կարող եք փոքր հաճույքներ ստանալ կյանքից եւ կարգավորել հարաբերությունները ինչպես ղեկավարության, այնպես էլ ձեզ համար թանկ մարդկանց հետ:   

ԱՌՅՈՒԾ- Այս շաբաթ ձեր ամենաճիշտ ռազմավարությունը կլինի համբերելը եւ սպասելը: Ավելի դժվար կլինի նրանց համար, ովքեր ծնվել են օգոստոսի կեսերին: Եթե դուք անցյալ ուրբաթ ձեզ մի քիչ լավ եք զգացել, նշանակում էª ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Շաբաթ օրը ձեր կյանքում կարող է կարեւոր իրադարձություն տեղի ունենալ, իսկ այլ օրերին ձեր ջանքերն ապարդյուն կանցնեն:

ԿՈՒՅՍ- Կարեւոր իրադարձություններ տեղի կունենա նրանց կյանքում, ովքեր ծնվել են սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Անսպասելի ծանոթությունը հետաքրքիր մարդու հետ կարող է արմատապես փոխել ձեր կյանքի ընթացքը: Ամենաանհավանական իրադարձությունները ձեր կյանքում տեղի կունենան մինչեւ մարտի վերջը: Չեք կարող խուսափել գործընկերոջ, կնոջ (կամ ամուսնու) հետ բախումներից:

ԿՇԵՌՔ- Պատրաստ եղեք ցանկացած անսպասելի քայլերի ինչպես աշխատավայրում, այնպես էլ կենցաղում: Այդ արկածները կարող են ձեզ նյարդայնացնել, եթե դրանք հումորով չընդունեք: Ծառայողական սիրավեպը կամ խղճալուց դրդված կապը կարող է խորանալ եւ վերածվել լուրջ հարաբերությունների: Չամուսնացած մարդիկ ամուսնանալու հնարավորություն կստանան:    

ԿԱՐԻՃ- Եթե անցյալ շաբաթ դուք զգացել եք իրական դժվարություններ, աշխատեք բարեխղճորեն կատարել ձեր պարտականությունները: Ամեն դեպքում կարեւորը հիմա ընտանիքն ու երեխաներն են: Անչափահասները եւ երիտասարդները կարող են բուռն կերպով սիրահարվել, ըստ ծնողների, ոչ հարմար թեկնածուի: Տաքարյուն մարդիկ կարող են խաղադրույքներ կատարել եւ հաղթել:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Չի բացառվում, որ այս շաբաթ ստիպված կլինեք բախվել տարբեր ֆորս-մաժորային իրադարձությունների ձեր բնակարանումª կենցաղային սարքերի փչանալուց մինչեւ եվրավերանորոգում: Հիշեք, որ տանը տեղի ունեցող ցանկացած փոփոխություններ կկարգավորեն ձեր հարաբերություններն ընտանիքի անդամների հետ: Ձգտեք փոփոխությունների:   

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Կբերի նրա բախտը, ով որոշել է կատարելագործվել: Իսկ նրանք, ովքեր որոշել են գնել կամ վաճառել ավտոմեքենա, կարող են այդ գործարքում հաջողություն ակնկալել: Եթե ավտոմեքենա եք վարում կամ կապված եք տրանսպորտի հետ ու նաեւ զբաղվում եք սպորտի էքստրեմալ ձեւերով, նկատի ունեցեք, որ պետք է համեմատաբար զգույշ լինեք: Լավագույն օրը շաբաթն է:       

ՋՐՀՈՍ- Բոլորովին անսպասելի ի հայտ կգա եկամուտների նոր աղբյուր, ընդ որում, դա կլինի օրինական: Ոմանց մոտ աշխատավարձը անմիջական կախվածություն կունենա ստեղծագործելու հնարավորությունից, մտավոր ունակությունից: Այն, ինչ ձեռք է բերվում հեշտությամբ ու անսպասելիորեն, նույն կերպ էլ անհետանում է: Անսպասելի կորուստներից դուք ապահովագրված չեք մինչեւ մարտի վերջը:  

ՁԿՆԵՐ- Հաճելի տեսք ունեք, որը ձեզ հաջողություն կբերի ցանկացած գործում: Դուք հիմա շատ խոցելի եք եւ անհավասարակշիռ, եւ եթե ձեզ չզսպեք, կփչացնեք կարեւոր հարաբերությունները: Կփոխվի ոչ միայն ձեր տրամադրությունը, այլ նաեւ առաջնահերթությունները: Եթե մտերիմներից որեւէ մեկին անզգուշորեն վիրավորեք, կարող եք սպասել պատասխան քայլի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում