ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՏՂԱՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՏՂԱՆԵՐԸ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴԻՆ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ին առաջին խաղն անցկացրեց շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ` 4:3 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին: Բեռնար Շալանդի նորամուտը ոգեւորիչ էր, մնում է շարունակել նույն ոգով, քանզի խոստումնալից սկիզբը նաեւ այդպիսի շարունություն է ենթադրում:
Այս խաղում իր լավ մարզավիճակը հաստատեց Հենրիխ Մխիթարյանը, որն իր հաշվին դուբլ գրանցեց: Երեւանի ՙԲանանցի՚ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը եւ չեխական ՙՊրիբրամի՚ պաշտպան Լեւոն Հայրապետյանը բացեցին իրենց գոլերի հաշիվն ազգային թիմում: Հովսեփյանը առաջին խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում, իսկ Մոսկվայի ՙՍպարտակի՚ հարձակվող Յուրա Մովսիսյանը կատարեց 3 գոլային փոխանցում:


Ընդամենը մեկ խաղով որեւէ եզրակացություն անել իհարկե չարժե` հատկապես, երբ խաղն ընկերական բնույթ էր կրում: Բայց մի բան ակնհայտ էր. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մեծ հույսեր են կապում նոր մարզչի հետ: Իհարկե, դա չի նշանակում, որ Վարդան Մինասյանի դեպքում խնդիրը մարզչի մեջ էր, պարզապես Շալանդի մոտեցումները, ֆուտբոլային գաղափարախոսությունը էապես տարբերվում է նրանից, ինչին տղաները երկար ժամանակ սովոր էին: Հավաքականի տղաները սպասում են մեծ առաջընթացի, որի բանալին համարում են հենց Բեռնար Շալանդին: Թեեւ պաշտպանությունում առկա խնդիրները բավականին լուրջ էին, երկրորդ հարկում էլ, տղաների խաղը ավելի հաճախ չէր ստացվում, բայց խաղադաշտում թիմում նոր շունչ եւ ոգեւորություն կար:
Այս ընկերական հանդիպումները շատ լավ ստուգատես են թիմի մարզչի համար` մարտավարական նոր եղանակներ մշակելու եւ հասկանալու, թե ինչ փոփոխություններ է հարկավոր կատարել: Հավաքականի կազմում ընգրկելով մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների` Շալանդը ոչ միայն թարմություն ավելացրեց թիմում, այլեւ հնարավորություն տվեց ֆուտբոլիստներին` սեփական կարողությունները կատարելագործելու: Հավաքականի կազմը երիտասարդացնելը թերեւս մի քանի լավ կողմ ունի: Որքան ժամանակ Բեռնար Շալանդը կմնա Ազգային ընտրանու ղեկին, ցույց կտա նրա կատարած աշխատանքը, այդ աշխատանքի արդյունքը եւ վերջապես` ժամանակը, բայց այս քայլով Շալանդը ապահովագրեց Հայաստանի ընտրանու հետագա սերնդափոխության սահուն ընթացքը: Հիշենք լեգենդար ՙԱրարատ-73՚-ը, որի փառքն ընդհատվեց հենց սխալ սերնդափոխության պատճառով: Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը եւ այլք արդեն այսօր հավաքականում պետք է ունենան հավանական փոխարինողներ, որոնց հետ կխաղան ու կմարզվեն նույն թիմում...
Բեռնար Շալանդի աշխատաոճի մի քանի կողմեր արդեն իսկ լավ սպասելիքների տեղիք են տալիս: Հաջորդ ընկերական հանդիպումը, որտեղ մարզիչը հնարավորություն կունենա նախորդի սխալները շտկել, կկայանա մայիսի 31-ին: Այդ օրը Հայաստանի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած ալժիրցիների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում