Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ «ԼՈՒՅՍԸ»` ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ «ԼՈՒՅՍԸ»` ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ



Առաջին Հանրապետության հռչակման օրը` մայիսի 28-ը, առանձնակի տոն էր նաեւ երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար: Երգահանն իր լսարանի դատին հանձնեց Հայաստանին նվիրված իր նոր` «Լույս» երգը, https://soundcloud.com/kavingrig/luys հայ էստրադայի մի քանի ներկայացուցիչների` Անահիտ Շահբազյանի, Վլադիմիր Բարխոյանի, Սոնա Ռուբինյանի, Արթուր Ալեքի, Եվա Սուջյանի եւ Հրագ Սիմոնյան կատարմամբ:

Երգի խոսքերը եւ երաժշտությունը Կարեն Գրիգորյանինն են, գործիքավորումն արել է Լեւոն Փասոդյանը, ով նաեւ երգի երաժշտական պրոդյուսերն է: Երգում հնչում է թավշյա շվի` Լեւոն Թեւանյանի եւ կիթառ` Գարեգին Ամյանի կատարմամբ: «Իրավունքի» հետ զրույցում Կարենը նշեց, որ երգի գաղափարը եղել է Լեւոն Փասոդյանի կողմից. «Պարզապես, Լեւոնն առաջարկեց համագործակցել` ես էլ մեծ սիրով համաձայնեցի»,- շեշտեց Կարենն ու տեղեկացրեց, որ երգի տեսահոլովակը չի ուշանա. «Տեսահոլովակ անպայման լինելու է, բայց դեռ քննարկման փուլում ենք, չենք ուզում այն նման լինի Հայաստանի մասին արդեն իսկ եղած տեսահոլովակներին»:
Իսկ թե ինչո՞ւ Հայաստանի մասին երգը որոշվեց վերնագրել «Լույս», Կարենն այսպես բացատրեց. «Երկար ենք մտածել վերնագրի մասին, բայց ի վերջո, հենց «Լույս» վերնագրեցի: Կարծում եմ, այն լավագույն ձեւով է բնութագրում երգի ասելիքը: Եվ, պատահական չէ, որ հենց մայիսի 28-ին որոշեցինքներկայացնել հանրությանը, քանի որ այն շատ խորհրդանշական է մեզ համար»:

Ի դեպ, Կարենը կարծում է, որ հնարավոր է երգը կանխի արտագաղթը Հայաստանից. «Գուցե շատերը լսեն երգն ու չլքեն Հայաստանը, իսկ ովքեր էլ արդեն լքել են` լսեն եւ վերադառնան հայրենիք: Հուսամ, երգը լսարանի մոտ միայն ջերմ զգացողություններ կառաջացնի»:
Կարենը չցանկացավ խոսել առաջիկա անելիքների մասին. «Նախընտրում եմ նախագծերի մասին խոսել միայն դրանց ավարտին հասցնելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ մտածում եմ համերգային ծրագրի մասին, կարծում եմ` ժամանակն է»:


Երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆՆ էլ խոսելով Կարեն Գրիգորյանի «Լույս» երգի մասին` նախ շեշտեց. «Թե' իմ երգում` «Ես սիրել գիտեմ», թե' այս` «Լույս» երգում Կարենի ձեռագիրը միանգամից երեւում է: Նա այն տաղանդավոր երիտասարդներից է, ում երգերում միշտ կա սեր, լուսավոր ինչ-որ մի բան` նույնիսկ տխուր երգերում: Այ, հենց դա է, որ գրավում է լսողին: Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ կատարեցի Կարենի գրած երգերից: Յուրաքանչյուրս այդ երգին տվել ենք ինչ-որ մի բան` մեր ներսից. այն ցավը, որը յուրաքանչյուր հայ իր մեջ տանում է: Դարեր ի վեր մեր ազգին հալածել եւ փորձել են վերացնել, բայց մեր ազգը միշտ ոտքի է կանգնել իր հզոր մշակույթով: Հայը միշտ եղել է, կա ու կմնա»:


Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ կարեւորելով երգը` նշեց. «Միայն ուրախ կլինեմ, որ մեր երգով մարդկանց հայրենիք վերադարձնենք, ու այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, երբեք չլքեն` դժվարություններ ամեն տեղ էլ կան: Մենք պետք է մնանք մեր երկրում ու կերտենք մեր ապագան»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում