ԱՆԱՌՈՂՋ ԱՂԻՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՄԱՇԿԻ, ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԵՎ ՄԱԶԵՐԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԱՆԱՌՈՂՋ ԱՂԻՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՄԱՇԿԻ, ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԵՎ ՄԱԶԵՐԻ ՎՐԱ

- Ի՞նչ է աղիների դիսբակտերիոզը: Ի՞նչ հետեւանքներով է այն հղի: Վարակի՞չ է: Խորհուրդ են տվել օգտագործել «Նարինե» մածունը, ինչն ինձ համար անընդունելի է: Ես ընդհանրապես կաթնամթերք չեմ օգտագործում:


Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ:

-Առողջ մարդկանց աղիներում 570 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի եւ ողջ օրգանիզմի վրա:
Պետք է նշեմ, որ աղիների միկրոֆլորան ձեւավորվում է երեխայի ծնվելուց հետո, երբ օրգանիզմը փոխազդում է շրջակա միջավայրում միշտ առկա մանրէների հետ: Օրգանիզմի նորմալ միկրոֆլորան ապահովում են ֆունկցիոնալ լիարժեք եւ քանակապես բավարար միկրոօրգանիզմները, որոնք գոյություն ունեն աղիներում: Դրանցից օգտակար են լակտո, բիֆիդո եւ կոլիբակտերիաները, որոնք նպաստում են սննդի մարսմանը եւ հսկում ախտածին մանրէների քանակը, դրանով իսկ օրգանիզմը պաշտպանելով զանազան վարակներից:
Աղիներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ, որի հիմնական պատճառներն են` մարսողական համակարգի հիվանդությունը, հատկապես դրանց քրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, սթրեսները, հակաբիոտիկների չարաշահումը, վիտամինների պակասը:
Ինչ վերաբերում է մեր նամակագրի հարցին, պետք է ասեմ, որ առողջ սննդի ամենակարեւոր բաղկացուցիչը` կաթնաթթվային մթերքներն են, հատկապես «Նարինե» կաթնամթերքը, որը օժտված է բացառիկ օգտակար հատկություններով եւ չունի հակացուցումներ: Իսկ եթե որոշ մարդիկ խուսափում են կաթնամթերք օգտագործելուց, կարեւորում եմ նշել, որ այսօր արդեն շուկայում կա մրգային հաբեր «Նարինեով» ծամելու տեսքով, որոնք կարող են օգտագործել անսահման քանակությամբ:
Եղե՛ք առողջ:

Հարցին պատասխանել է նաեւ ՀՀ ԱՆ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» գաստրոէնտերոլոգ, սննդաբան ԱՆՆԱ ՉԵՐՉԻՆՅԱՆԸ.

-Աղիների դիսբակտերիոզը`  կլինիկո-լաբորատոր համախտանիշ է, որը կապված է աղիների միկրոֆլորայի որակական եւ քանակական փոփոխությունների հետ: Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ «դիսբակտերիոզ» հիվանդություն գոյություն չունի: Արտերկրում այն անվանում են «բակտերիալ գերաճի համախտանիշ»: Դիսբակտերիոզը ինֆեկցիոն հիվանդություն չէ:  Տարբերակում են աղիների դիսբակտերիոզի բարդության 3 աստիճան:
Տարբեր պատճառների հետեւանքով աղիներում խախտվում է միկրոֆլորայի հավասարակշռությունը եւ զարգանում է դիսբակտերիոզը: Պատճառ կարող են լինել`  աղիների շարժողական ֆունկցիայի խանգարումը, հակամանրէային դեղորայքի օգտագործումը, սխալ սնունդը,  իմունային համակարգի խանգարումը, ստամոքսահյութի թթվայնության իջեցումը եւ այլն:
Օրգանի նորմալ միկրոֆլորայի մանրէները օգնում են մեզ մարսել սնունդը, չեզոքացնել վնասակար նյութերը, սինթեզել վիտամինների ու ամինաթթուների մեծամասնությունը: Մանրէների «կոնկուրենտ» հարաբերությունների խանգարման հետեւանքով նորմալ միկրոֆլորայի միկրոօրգանիզմների տեղը հաճախ գրավում են պաթոգեն միկրոօրգանիզմները (օրինակ` կանդիդայի սնկերը):  
Դիսբակտերիոզը կարող է լինել որոշ հիվանդությունների ախտանշան: Օրինակ` այն հիվանդությունների դեպքում, որոնք բնութագրվում են որովայնի ցավերով, մեթեորիզմով (փորի փքվածություն), փորթույլությունով, ախորժակի անկումով, արտահայտված ընդհանուր թույլությունով, աշխատունակության անկումով, գլխացավով:
Բնական ֆլորայի իջեցումը նպաստում է ինֆեկցիաների հաճախականության բարձրացմանը, սննդից օգտակար նյութերի ներծծման գործընթացի խանգարմանը, հիպովիտամինոզի զարգացմանը:
Վնասված աղիները դժվարությամբ են կարողանում կատարել իրենց հիմնական ֆունկցիան` տոքսինների եւ օտար մանրէների հանդեպ պատնեշի ֆունկցիան, ինչի հետեւանքով օրգանիզմը թունավորվում է տոքսիկ (թունային) նյութերով` ամոնիակ, ացետոն եւ այլն` ստեղծելով ծանրաբեռնվածություն լյարդի վրա:
Անառողջ աղիները բացասական են ազդում մաշկի, եղունգների եւ մազերի վիճակի վրա. խանգարումը կարող է նաեւ զարգացնել ալերգիաներ: Ավելի շատ ակտուալ է երեխաների համար: Այսօր լիովին ապացուցված է դիսբակտերիոզի կապը ատոպիկ (ալերգիկ) մաշկաբորբի հետ` կրծքով կերակրվող երեխաների մոտ:
Որոշ դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է բերել օրգանիզմում մանրէների հավասարակշռության խախտմանը: Իսկ հակաբիոտիկներով բուժումը միշտ էլ խախտում է աղիների միկրոֆլորան: Ամեն մարդ ունի նորմալ միկրոֆլորայի անհատական կազմը: Նորմալ միկրոֆլորայի վերականգնողական հիմնական պայմանները պետք է ուղղված լինեն` հիմնական հիվանդության բուժմանը, ճիշտ սննդակարգին, աղիների ֆլորայի վերականգնմանը, աղիներից «շլակների» դուրս հանմանը: Հիմնական հիվանդությունը եւ դիսբիոզը  պետք է բուժել զուգահեռաբար: Բուժման համար «Նարինեից» բացի նշանակում են համապատասխան դեղամիջոցներ: «Նարինեի» եւ դեղամիջոցների օգտագործումը բուժման համար պետք է նշանակվի բժշկի կողմից: Իսկ կաթի եւ կաթնամթերքի հանդեպ անընդունելիությունը կարող է լինել տարբեր պատճառներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում