Օրերս ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշել էր, թե արտագաղթողների թվաքանակով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է: Թե ինչով է դա պայմանավորված, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ.
- Շատ պարզ է, աշխատատեղերի բացակայության պատճառով: - Իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկվո±ւմ է մարզպետարանի կողմից: - Իհարկե, քայլեր ձեռնարկվում են, բայց այդ քայլերով հնարավոր չէ միանգամից նման խնդիրներ լուծել: Աշխատատեղեր ստեղծելու համար բավականին մեծ ներդրումներ են պետք, որպեսզի իրականացվեն տեղական հումքի վրա: Իսկ մեզ մոտ բացակայում են ե°ւ տեղական հումքը, ե°ւ նման ներդրումները: Հիմնականում գյուղատնտեսության ոլորտում բավականին մեծ ներդրումներ են իրականացվում, եւ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվում են: - Այսինքն` մարդկանց արտագաղթից հետ պահելու լուծում այս պահին չկա±: - Մարդկանց պետք չէ հետ պահել, այլ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի իրենք գնան արտագնա աշխատանքի եւ գումարներ աշխատեն` հետ գան: Հիմնականում մեր մարզը բոլոր ժամանակներում հենց արտագնա աշխատանքով է զբաղվել: Եվ դա այսօր չէ, որ մարդիկ արտագաղթում են: Խորհրդային տարիներին Գեղարքունիքի մարզից արտագնա մեկնողների թիվն ավելի բարձր էր, քան այսօր է: