ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ՌԱԶՄԱՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ,
ՌԱԶՄԱՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ


Ազատամարտի մասնակիցներն օժտված են վիթխարի ներուժով, արժեքավոր փորձով: Սակայն նրանց միայն ոչ մեծ մասն է ներգրավված պետական եւ հանրային կառույցներում, շատերն ապահովված չեն աշխատանքով եւ ունեն չլուծված սոցիալական խնդիրներ: Եվ ահա ՙԳեւորգյան մարտարվեստի դպրոց՚ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց կենտրոնի շրջանակում ՙԱզատամարտի մասնակիցների միավորում՚ կրթական կառույց ձեւավորելու մասին: Թե ի±նչ նպատակներ ունի ԱՄՄ-ն եւ ի±նչ գործունեություն է իրականացնելու` այդ հարցով էլ սկսվեց մեր զրույցը.

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԿՐՈՂՆԵՐԸ

-Միավորումը կոչվում է ՙԱզատամարտի մասնակիցների միավորում՚ կրթական կառույց, որպեսզի ի սկզբանե հստակ լինի` միավորվել ենք կրթական գործունեության, գիտելիք փոխանցելու նպատակով: Կրթական գործունեություն ենք ծավալելու ազատամարտիկների միջոցով: Ավելի մանրամասնելով` նախ նշեմ, որ այս միավորումը նախաձեռնելիս ես` որպես ազատամարտիկ եւ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, մի քանի առաջնային եւ իրարից չտարանջատված նպատակներ ունեի: Նախ` ԱՄՄ-ի գործունեությամբ փորձելու ենք վտանգավոր մի հոգեբանական երեւույթի դեմ պայքարել, որը ցավոք հասարակության շրջանում արմատացման միտում ունի` մարդիկ սկսել են տպավորություն ստանալ, իբր ազատամարտիկը խեղճ, բողոքող, անճար է: Մենք մեր օրինակով ասելու ենք. ո°չ, ազատամարտիկը չի բողոքում իր երկրից, շարունակում է իր ուժերի ներածին չափով աշխատել ու արարել, ստեղծել... Ժողովուրդը չպետք է օրնիբուն փողոցում ամբաղ-զամբախ խոսացող մորուքով բոմժին շփոթի ազատամարտիկի հետ, ամեն մորուքավոր ազատամարտիկ չէ: Եվ վերջապես, ազատամարտիկի մորուքը վառոդ է բուրում...
Ազատամարտիկն ազատության, գաղափարի զինվոր է, նրա համար ազգային արժեքներն ու հայրենիքը վեր են անձնական շահից, պետությունն ու պետականամետ մտածողությունն էլ նրա արյան մեջ են: Ազատամարտիկի կերպարը հարկ է հնարավորինս ճիշտ ներկայացնել ժողովրդին, հայրենիքի նվիրյալն օրինակ է երիտասարդների համար, ու Աստված չանի, եթե պատերազմ սկսվի, երիտասարդներն անվարան կկանգնեն երկրի պաշտպանության առաջին գծում` աչքի առաջ ունենալով վեհ, արժանապատիվ կռված տղու կերպարը, ոչ թե անընդհատ բողոքողի...
Մենք բոլոր ազատամարտիկներին տալիս ենք հնարավորություն դասավանդելու, փորձի փոխանցման միջոցով ունենալու աշխատանք, որը ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական առումով թույլ կտա իրենց առավել պիտանի զգալ, որ հիմա էլ իրենց գիտելիքներով կարող են ծառայել երկրին, երիտասարդներին փոխանցելով բոլոր այն հմտությունները, որ կիրառվել են պատերազմի դաշտում,  հաղթանակներ են բերել երկրին ու ազգին: Մեր կենտրոնում շատ երիտասարդներ ու դիմորդներ կան, ովքեր պատրաստ են սերտել այն գիտելիքները: Դասավանդվելու է ռազմագիտություն, զենքի տիրապետման հմտություն, քարտեզագիտություն, հայկական մարտարվեստ, աշխարհագրություն, դժվարին մարտական իրավիճակներում գոյատեւման հմտություն, թշնամու լեզուն` ադրբեջաներենը... Կազմակերպել եւ կազմակերպելու ենք նաեւ երիտասարդների եւ Արցախյան ազատամարտի հերոսների, ականավոր ռազմական գործիչների հանդիպումներ: Դասավանդելու են նաեւ բարձրագույն զինվորական կոչում ունեցողները:
- Ինչու որոշեցիք նման ծրագիր իրականացնել այն դեպքում, երբ առանց այդ էլ ՙԳեւորգյան մարտարվեստի դպրոցը՚ պարբերաբար կազմակերպում էր երիտասարդների եւ Արցախյան պատերազմի մասնակիցների ուսուցողական հանդիպումներ:
- Մտածեցի այնպիսի մի մոդել կիրառել, որը նաեւ մեր տղերքի սոցիալական խնդիրներին որոշակի լուծում կտա, անդամավճարներից նրանք բնականաբար հստակ աշխատավարձեր կունենան: ԱՄՄ ծրագիրը լրացուցիչ աշխատատեղեր է ազատամարտիկների համար...

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ

-Ազատամարտիկների շատ կազմակերպություններ կան այսօր, եւ գաղտնիք չէ, որ երբեմն մեկը ստեղծվում է մյուսին հակաշիռ լինելու, նույնիսկ պառակտելու համար: Չե±ք մտահոգվում, որ ձեր կառույցի մասին էլ միգուցե նման բան մտածեն, մրցակցություն սկսվի:
- Իհարկե ոչ, ինչու պետք է նման թյուրըմբռնում լինի, ի±նչ մրցակցութուն, մենք բոլորի հետ պատրաստ ենք աշխատել: Մեր միավորումը կրթական է, ազատամարտիկները գալիս են դասավանդելու, ընդ որում նրանք կարող են լինել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների անդամներ... Բոլորի համար մեր դռները բաց են, ովքեր կուզեն միանալ մեր նախաձեռնությանը, ովքեր պատրաստ են դասավանդել եւ գիտելիք փոխանցել: Ի դեպ, մենք միշտ էլ համագործակցել ենք ազատամարտիկների կազմակերպությունների հետ, մեր` ՙՃանաչենք նրանց՚ միջոցառումների շարքին շատերն են մասնակցել, պարգեւներ, շնորհակալագրեր ենք հանձնել մեր մարտական ընկերներին:
- Կան ռազմական կրթօջախներ, որոնք ռազմական գիտելիքներ են տալիս, ինչո±ւ եք որոշել ազատամարտիկների միջոցով ռազմական դասընթացներ անցկացնել:
- Իհարկե, իրենց գործն անում են, եւ դա շատ լավ է: Եթե մենք անդուլ աշխատենք, նույն այդ կրթօջախների դիմորդներն ավելի կշատանան: Բարոյահոգեբանական մի մթնոլորտ ենք ստեղծում, որը նպաստում է պետական մտածողությամբ անհատի ձեւավորմանը: Եթե ներկա լինեք մեր կենտրոնի դասընթացներին` կտեսնեք, որ մեր սաների համար բանակից խուսափելն ամոթ է, երկրից արտագաղթելը ծայրահեղ լուծում է, մենք սոսկ գեղեցիկ խոսքերով եւ պաթետիկ հայրենասիրական արտահայտություններով չենք կրթում, այլ յուրաքանչյուրս մեր ապրած ու անցած ճանապարհով, ներկայով: Սա դաստիարակության լավագույն մոդելն է այսօրվա զարգացած, մտավոր բարձր ունակություններ ունեցող, ինֆորմացիայի մեծ պաշարով երիտասարդի համար: Մեր երկրին պետականամետ մտածողությամբ, ոգով ամուր պաշտպաններ են հարկավոր... Արցախյան պատերազմն ապացուցեց, որ զենք վերցրին եւ երկրի պաշտպանության համար կանգնեցին հաճախ նրանք, ովքեր մինչ այդ զենքի հետ երբեւէ չէին առնչվել: Դա մարտական ոգին էր, ազատության գաղափարը, հայի արժանապատվությունը... Քի±չ կային ռազմական կրթություն ունեցողներ, որ այդ տարիներին, մեղմ ասած, գնացին երկրից, որ չգային Ղարաբաղ... Խնդիրը միայն ռազմական կրթությունը չէ, այլ նաեւ մարդու օրինակով բարոյահոգեբանական դաստաիարակությունը:

ՆՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում