ԶԱՏԻԿՅԱՆՆԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
Վերջերս կրկին քարոզչություն է ծավալվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի եւ նրա ընտանիքի դեմ:
Իսկ դա տարօրինակ է գոնե այնքանով, որ այս հարցով կայացել է դատավարությունը եւ, կարծես թե ասելու նոր բան արդեն չի էլ մնացել: Թե ինչով է դա պայմանավորված, առաջիկայում անդրադառնալու առիթ կունենանք: Իսկ առայժմ փորձեցինք Հակոբյանների փաստաբան Երեմ Սարգսյանից պարզաբանում ստանալ, ով մասնավորապես առանձնացրեց վերջերս Հակոբյանների եւ Զատիկյանների մասին ներկայացված նյութերից մեկը, որտեղ, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ կա պատվեր. - Հակոբյանների եւ Զատիկյանների մասին վերջին քննարկումներում ակնհայտ պատվեր նկատում եմ: Համենայնդեպսª իմ կարծիքով, քանի որ ասվում են շատ-շատ բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ընդ որումª տուժող կողմի բազմաթիվ հնչեցված մտքեր կարծես առանձին ներառվում են նման նյութերում: Բազմաթիվ մտքեր կային, որոնք շահարկում էին այդ հարցերը, եւ եթե սա պարզապես որեւէ մեկի կողմից անդրադարձ էր, չէր կարող նման ձեւով լիներ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք խեղաթյուրված էին ներկայացվում: Դա ընդամենը ինչ-որ մեկի պատվերն էր: Թե հատկապես ում պատվերն է, փաստաբանը նշեց. - Հստակ նշվում է, թե ըստ ում հայտնած տեղեկություններով են առաջնորդվել: Իսկ եթե նրանք հայտնել են, հետեւաբար հենց նրանք էլ կապի մեջ են: