ՊԵՏՔ ԷՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԴԱՌՆԱԼԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚
Արխիվ 12-16ՊԵՏՔ ԷՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԴԱՌՆԱԼ
Թեեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) եւ, հատկապես, նման ձեւափոխում ստացած սննդամթերքի տեսակների մասին խոսակցությունները մշտապես հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, սակայն դրա վտանգավորության հետ կապված` մասնագետները շարունակում են մնալ երկու հակադիր տեսակետների: Կամ, որ ԳՁՕ-ները մեծ վտանգ են մարդկանց օրգանիզմի համար, եւ հակառակը, թե ոչ մի բանից վախենալ պետք չէ:ՙՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԳՁՕ` ՉԻՄԱՆԱԼՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ՚
ՙԳՁՕ-ների վնասակարության մեջ համոզվել-չհամոզվելու համար տասնամյակներ են պետք՚,- գրում է մեր ընթերցողներից մեկը եւ նույն պահին էլ ինքն իրեն հերքումª ներկայացնելով ԳՁՕ-ների միանգամից մի քանի բացասական կողմ. ՙԲայց փաստ է, որ այսօր շատ է օգտագործվում ԳՁՕ-ներ: Հենց թեկուզ, որպես օրինակ վերցնենք լոլիկը, շատերն են հիշում հայկական շուկայի ավանդական, համեղ լոլիկը, որը չես համեմատի ներկայում վաճառվող լոլիկների հետ: Հաստ կեղեւով, ցրտադիմացկուն, նոր տեսակի լոլիկները երկար են դիմանում, չեն փչանում՚: Մասնագիտական շրջանակներում այդ վեճը շատ ավելի թեժ է, թեեւ նկատենք, որ առաջին ԳՁՕ-ների ի հայտ գալուց հետո արդեն բավականին ժամանակ է անցել եւ արդի գիտությունը պետք է, որ արդեն կարողանար հստակ պատասխաններ տալ: Բայց մյուս կողմից էլ, կա այն մոտեցումը, որ գիտական աշխարհի մի մասը ԳՁՕ արտադրող բավականին հզոր կորպորացիաների ֆինանսավորման տակ են, այսինքնª այս խառը իրավիճակը նաեւ դրանով է պայմանավորված:
Այս ամենի արդյունքում յուրաքանչյուր պետության մնում է ինքն իրեն կողմնորոշվել ԳՁՕ-ների հանդեպ: Հայաստանում, իհարկե, կան համապատասխան օրենսդրական նորմեր, եւ այս ընթացքում էլ շրջանառվում են որոշ օրենսդրական փոփոխություններ: Սակայն մեր երկրում ԳՁՕ-ների համար որոշ չափով սահմանափակումներ մտցնելով, այնուամենայնիվ, մեկ մեծ բաց դեռ մնում է. շարքային գնորդն ինչպե±ս կարող է տարբերել ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքները: ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այդ առումով պարզաբանում է.
- ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքը պետք է ունենա համապատասխան մակնշում: Օրենքի համաձայն` գենետիկորեն ձեւափոխված, նորահայտ մթերք է համարվում որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը: Դրանք այն մթերքներն են, որոնք մինչ այդ շուկայում կիրառություն չեն ունեցել:
Անշուշտª մեր երկրում կան ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերք, բայց որպեսզի ավելի հստակ հասկանանք, որոնք են այդ սննդամթերքները, ապա առնվազն երկու հազար նմուշի մոնիթորինգ պետք է իրականացնել. նշված թվից պակասի դեպքում ԳՁՕ-ի ռիսկ գնահատել` ուղղակի անհնար է: Վերջերս լաբորատոր փորձաքննության է ենթարկվել նրբերշիկի տեսակներից մեկը, եւ համաձայն փորձաքննության եզրակացության` այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ է պարունակել: Փաստորեն, մենք գնում ենք ԳՁՕ` չիմանալով այդ մասին: Նույնը կարող եմ ասել նաեւ կոսմետիկ միջոցների առումով. Հայաստանում կոսմետիկ միջոցների վերահսկողությունը զրո է, եւ վերջին երեք տարվա ընթացքում ոչ մի կոսմետիկ միջոց անվտանգության նկատմամբ ստուգում չի անցել:
- ԱԺ-ում կա օրենքի նախագիծ` ԳՁՕ-ների հետ կապված: Այդ օրենքով կարո±ղ են կարգավորվել Ձեր նշած խնդիրները:
- Այո, ճիշտ եք` կա նման օրենքի նախագիծ: Բայց երբ այդ նախագծի լսումներն ընթանում էին, ես ինքս դեմ եմ արտահայտվել այդ օրենքի ընդունմանը, քանի որ ըստ էության, այն հիմնական խնդիրները, որոնք մենք ունենք մեր երկրում` ԳՁՕ-ի հետ կապված, այդ օրենքը չի կարգավորում: Իրականում զավեշտալի իրավիճակ է ստեղծված. օրենքում մի քանի տեղ նշվում է մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին, մինչդեռ նույն օրենքը ԳՁՕ-ի, ասենք, արտադրությունը չի կարգավորում: Այսինքնª մենք ընդունում ենք ոչինչ չտվող օրենք: Որպեսզի լուծվեն ԳՁՕ-ի մասին բոլոր խնդիրները, ըստ էության, առաջին հերթին պետք է կարգավորել ԳՁՕ-ի նպատակային օգտագործումը եւ իրացումը, ինչը օրենքը չի կարգավորում: Շատերն այսօր ասում են, որ ԳՁՕ-ն անվտանգության հետ կապ չունի, բայց դա այդպես չէ: Շատ մեծ կապ ունի, եւ բերեմ հասարակ օրինակ. մի տեսակի մթերքում կարող է օգտագործվել մեկ այլ տեսակի գեն, որի նկատմամբ անձը ունի ալերգիա: Իսկ երեւանյան շուկաներում վաճառվող որեւիցե մթերք, ասենքª միրգ կամ բանջարեղեն, մակնշված չեն, որպեսզի գնորդը կարողանա կարդալ ¥եթե, իհարկե, արտադրողը բարեխիղճ է¤ եւ հասկանա, թե այդ մթերքը գենետիկորեն ձեւափոխվա±ծ է, եթե` այո, ինչպե±ս, չի պարունակում իր մոտ ալերգիա առաջացնող մեկ այլ մթերքի գեն: Այն, որ չկա նման մակնշում, դա բոլորովին էլ չի նշանակում, որ ԳՁՕ պարունակող սննդամթերքներ չեն վաճառվում Հայաստանում: Իհարկե վաճառվում են, բայց քանի որ օրենքը կարգավորված չէ, ով ինչ ուզում` անում է:
- ԳՁՕ-ներ պարունակող սերմացուներ ներմուծվում են Հայաստան:
- Իհարկե ներմուծվում են, ինչի մասին է խոսքը: Բայց միանշանակ պնդել եւ ասել, թե հատկապես որ սերմացուների մասին է խոսքը, չեմ կարող: Դրա ապացույցը ունենալու համար, անհրաժեշտ է ունենալ լաբորատոր փորձաքննություն, որը, ցավոք, մեզ մոտ չի իրականացվում:
ՙՕՐԵՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ Է ՈՉ ԹԵ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ, ԱՅԼԵՎ` ԲՈՒՅՍԵՐԻՆ՚
Իսկ թե ինչ է կարգավորում ԳՁՕ-ների մասին օրենքը, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է, փորձեցինք պարզել ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ.
- ԳՁՕ-ների մասին օրենքում հիմնական շեշտը դրված է ոչ միայն սննդամթերքին, այլեւ գենետիկորեն ձեւափոխված բույսերին, սերմերին: Օրենքում կան դրույթներ, որտեղ հստակ նշվում է, որ եթե փորձարկման համար անհրաժեշտ լինեն ինչ-որ բույսեր ներմուծել, ապա դրանք պետք է փորձարկվեն հատուկ հատկացված տարածքում, որպեսզի հնարավոր լինի դա վերահսկել:
Որպես մասնագետ կարող եմ ասել, որ իմ մտահոգությունը հիմնականում վերաբերում է անասնակերերին եւ սերմերին: Պարզաբանեմ, թե ինչու. մի բան է, որ մենք գտել ենք մի սննդամթերքի մեջ ԳՁՕ: Այդ դեպքում մենք հեշտությամբ կարող ենք դա արգելել: Այլ բան է, երբ ասենք, ներկրվում է ինչ-որ ԳՁՕ պարունակող անասնակեր, եւ երբ այդ անասունն օգտագործի այն, մենք չենք կարող ասել, որ հետագայում իր կաթը կամ միսը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդու օրգանիզմի համար: Օրենքը փորձում է հենց դա կարգավորել:
Իսկ մինչ մասնագետներն ու պատկան մարմինները խոսում են կարգավորումից, ավելինª մինչ հնարավոր կլինի տեխնիկապես վերահսկել իրավիճակը, ԳՁՕ-ները տարիներ շարունակ տարածվել եւ տարածվում են Հայաստանում: Բայց չէ որ կան երկրներ, որոնք ի սկզբանե չմտնելով` ԳՁՕ-ն վնաս է, թեª ոչ, վեճի մեջ, չդարձան փորձադաշտ եւ պարզապես արգելեցին դրանց կիրառումը` մինչեւ այլոց օրինակով այդ վեճը կպարզվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

