ՙԵՐԵԽԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԵԽԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ՚


1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսում որոշվեց հունիսի 1-ը նշել որպես Երեխաների պաշտպանության օր: Բայց միայն 1950 թվականից է, որ այդ որոշումը պաշտոնական տեսք ստացավ: Այս տարիներին երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ընդունվել: Մասնավորապեսª ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1959թ.-ին ընդունվեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.-ինª երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Դրան Հայաստանը միացավ 1992 թվականին, իսկ 1996թ.-ին ընդունվեց ՙԵրեխաների իրավունքների մասին՚ ՀՀ օրենքը, որը տարածվում  է մինչեւ 18 տարեկան անձանց վրա: Այլ բան, որ չնայած դրան, մեր երկրում երեխաները համարվում են հասարակության ամենախոցելի շերտը: Իսկ թե Հայաստանում որքանով են պաշտպանված երեխաների իրավունքները եւ նրանց իրավունքների մասին ՀՀ օրենքի դրույթները, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մասնագետներից, ովքեր գրեթե ամեն օր գործ ունեն երեխաների հետ.
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր-նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԸ նշեց.
- Երեխաներն ընտանիքում  ամենաթույլ օղակն են, որոնց իրավունքները պաշտպանված չեն: Վերջին տարիներին այս ամենը ավելի բացահայտ է երեւում` հատկապես դատական գործընթացների ընթացքում ալիմենտային, ծնողների ամուսնալուծությունների դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու եւ բազում այլ խնդիրների հետ կապված: Ամենուր տեսնում ենք, որ երեխաները` որպես անպաշտպան խավ, տուժում են. ծնողները կռվում եւ  բաժանվում են` տուժում են երեխաները, հայրը մեկնում է արտագնա աշխատանքիª տուժում են երեխաները: Մենք ունենք դրական օրինակ` ի դեմս Ռուսաստանի Դաշնության, որն ունի շատ ավելի կայուն եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրություն, քան Հայաստանում է: Եթե, օրինակ, ընտանիքում ծնողները բաժանվում են, եւ հայրը չունի եկամուտներ, ապա պետությունն իր վրա է վերցնում ալիմենտի վճարումը: Հայաստանում ոտնահարվում է երեխաների բնակության վայրի, աշխատանքի իրավունքները, խանութներում հաճախ ենք տեսնում, որ անչափահաս աղջիկներն աշխատում են` որպես վաճառողուհի: Իմ այն հարցին, թե 14 տարեկանում ինչպե±ս է հնարավոր ընդունվել խանութª աշխատանքի,  աղջիկներից մեկն անկեղծացավ եւ պատմեց, որ ծնողները բաժանվել են, իրենք ունեն ֆինանսական խնդիրներ, եւ ինքը ստիպված ընդունվել է իր բարեկամի խանութում` որպես վաճառողուհի: Այստեղ տուժում է ոչ միայն երեխայի հոգեբանությունը, այլ` կրթության իրավունքը: Երեխան չի կարողանում ունենալ մանկություն:
Իսկ ահա հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ փաստեց.
- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երեխաների իրավունքները ժամանակ առ ժամանակ ոտնահարվում են: Հատկապես ոտնահարվում են այն երեխաների իրավունքները, որոնք ավելի խոցելի խմբերի են պատկանում: Օրինակª միակողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հաճախ ունեն հոգեբանական դժվարություններ: Կան հայ ընտանիքներ, որտեղ իրենց երեխաներին իրազեկում են իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, կան ընտանիքներ, որտեղ իրազեկելու խնդիր չկա, քանի որ ամեն ինչ ներդաշնակ է: Կան շատ ընտանիքներ, որ այս մասին չեն էլ մտածում, հաճախ ծնողները իրենց սեփական խնդիրները, որոնք չեն կարողացել հարթել կյանքի ընթացքում, փորձում են անել երեխաների միջոցով:
Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ  էլ հավալեց.
- Հասարակության մեջ ամենաբարձրը պետք է լինի երեխան, եւ այդ դեպքում ՙԵրեխաների իրավունքների մասին՚ ՀՀ օրենքը նորմալ, իր հունով կգործի: Յուրաքանչյուր տոն տարվա մեջ մեկ անգամ է լինում, սա խնդիր չէ,  պարզապես պետք է հասկականք, որ ոչ թե այդ մեկ օրն է պետք ուշադրություն դարձնել երեխաներին, այլ` ամեն օր: Երեխան միշտ պետք է հասարակության ուշադրության կենտրոնում լինի: Տարվա մեջ 7 անգամ էլ Երեխաների պաշտպանության օրը նշելու դեպքում անգամ, ոչինչ չի փոխվի, եթե երեխան պաշտպանված չէ հասարակության մեջ:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները այն հարցի մասին, թե Հայաստանում ինչքանով են պաշտպանված երեխաների իրավունքները:
1. Հիմնականում պաշտպանված է, քիչ բացառություններով - 78%
2. Պաշտպանված են, սակայն առկա իրողություններն այդ հարցում եւս լուրջ նահանջ են առաջ բերել - 17%
3. Պաշտպանված չեն - 5%

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում