ՙՙՏԱՐԱԾՔԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ ԹՂԹԵ ՙԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ՚

Արխիվ 12-16

ՏԱՐԱԾՔԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ ԹՂԹԵ ՙԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ՚


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությունը ցասման ալիք բարձրացրեց Հայաստանում: Ուորլիքը փորձեց վերակենդանացնել մեռելածին Մադրիդյան սկզբունքները: Առնվազն միամտություն կլինի կարծելը, թե Ուորլիքի ակտիվության բուն նպատակը հակամարտության կարգավորումն է: Պարզից էլ պարզ է, թե ինչու է Ուորլիքը բանակցային գործընթացն աշխուժացնելու փորձն անում հիմա` այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Բանն այն է, որ ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական թեժ պայքարի հենց այս շրջանում Վաշինգտոնի համար ակտուալ է դառնում տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայումը: Հեռահար նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է: Ահա թե ինչու է Ուորլիքը ամերիկյան պետության անունից պահանջում, ինչպես ինքն է ասում` ՙԼեռնային Ղարաբաղին հարակից տարածքների՚ վերադարձն Ադրբեջանին:
Հայաստանյան հանրային գիտակցությունում վաղուց արդեն հասունացել է այն գաղափարը, որ Մադրիդյան սկզբունքները վտանգում են հայկական երկու պետությունների անվտանգությունը: Այդ սկզբունքները հուսալի խաղաղություն ապահովելու փոխարեն հասունացնելու են նոր պատերազմ, քանի որ դրանց կենսագործման դեպքում երկու հայկական պետությունները շեշտակիորեն կթուլանան: Ակնհայտ է, որ նախկին ԼՂԻՄ-ի արհեստականորեն գծված սահմաններում Արցախը վերածվելու է ագրեսիայի համար մատչելի թիրախի: Եվ չկա ոչ մի երաշխիք, որ Արցախի տարածքների զգալի մասը ետ ստանալուց հետո Ադրբեջանը մի ինչ-որ պատրվակով չի բեկանի Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները, եւ չի հարձակվի Արցախի մյուս մասի վրա: Չմոռանանք, որ Բաքուն հաճախ է արհամարհել այդ նույն համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Տարիների ընթացքում հայաստանյան հանրային գիտակցության մեջ ամրապնդվել է ժխտողականություն տարածք հանձնելու հանդեպ: Այդ ժխտողականությունը առողջ հանրային դիրքորոշում է, եւ լրջագույն քաղաքական ռեսուրս` ամեն տեսակ քաղաքական ճնշումներին դիմակայելու համար: Ավելին, այս օրերին հանրային պահանջ է ձեւավորվել համարձակ եւ վճռականորեն պաշտպանել հայոց ազգային-պետական շահը:
Ուորլիքի հայտարարությանը պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը կանխատեսելի էր` վերադարձ անցյալին ո°չ կարգավիճակի, ո°չ տարածքի առումով լինել չի կարող, իսկ Արցախի անվտանգությունը բացարձակ արժեք է եւ սակարկության ենթակա չէ: Արցախում տարածք հանձնելու մասին լսել անգամ չեն ուզում, եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն իսկապես արտահայտում է արցախահայության` Արցախի ժողովրդի կամքը: Նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների պատկանելիությունն Արցախին ամրագրված է սահմանադրությամբ, այդտեղ շուրջ 15000 մարդ է ապրում: Սա իրականություն է, որ անտեսել անհնար է: Սակայն կա մի սկզբունքային խնդիր, որը չի կարելի անտեսել:
Արցախի ներկայիս տարածքը ապահովում է թշնամու հանդեպ մեր ռազմավարական առավելությունը: Այն ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Հայաստանի անվտանգության իրական եւ ամենահուսալի երաշխիքն է, եւ այն չի կարելի փոխել թղթե երաշխիքի հետ: Ոչ մի պայմանագիր չի կարող երաշխավորել տեւական խաղաղություն, եթե այն ենթադրի տարածքային զիջումներ: Հակամարտության կարգավորման գործընթացում առաջնայինը պետք է լինեն հայկական երկու պետությունների անվտանգության նկատառումները: Իսկ դա հնարավոր է միայն Արցախի տարածքային ամբողջականության պահպանման դեպքում: Նահանջի տեղ մենք պարզապես չունենք: Այս համատեքստում արժե հատուկ շեշտել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հստակ դիրքորոշումը, որը նա արտահայտեց մայիսի 9-ին` Հաղթանակի զբոսայգում:
Պետական գործչի կարեւոր հատկություններից է երկրի համար վճռորոշ պահին պատասխանատվություն ստանձնելը: Պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե ՙմեր ծրագրերում տարածք հանձնել չկա՚` շատ կարեւոր է ե°ւ քաղաքական, ե°ւ բարոյահոգեբանական առումներով: Այդ վճռական կեցվածքի կարիքն այսօր կա առավել քան երբեւէ: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց համազգային իրավունքներին տեր կանգնող կա: Հենց այսպես է ձեւավորվում հավատը պետության հանդեպ: Նման հայտարարությունները քաջալերում են մարդկանց, ավելի տոկուն դարձնում հանրությանը: Ավելի ուշ, արդեն Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ցանկացած քաղաքական որոշման հիմքում պետք է ընկած լինի զինվորականների եւ ռազմական փորձագետների եզրակացությունը: Հնչեցված` ՙմեր ծրագրերում տարածք հանձնել չկա՚ դիրքորոշումը վաղվա ապահով, պաշտպանված Հայաստանի գրավականն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում